Ներքին Միտք 3 ամիս առաջ - 19:30 07-07-2026

Ինչ արժե ուղեվարձը՝ 150, թե 300 դրամ. և սովոր ճանապարհով ուր է գնում ավտոբուսը

Կիևյան կամրջի նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Երևանի քաղաքային տրանսպորտի որոշ երթուղիներ կիսված են, սակայն դրա մասին ծանուցող հայտարարություններ չկան։

Օրինակ՝ Դավթաշենից Կոմիտաս գնացող 31 համարի երթուղին հիմա ավարտվում է Կիևյան կամրջի մոտ, իսկ այն շարունակելու համար պետք է նստել այլ ավտոբուս կամ նույն 31-ը, որ կանգնած է ձեզ բերած ավտոբուսի դիմաց, ու պիտի նորից վճարեք։

Չվճարելու դեպքում կարող է լինել տուգանք ՝ առաջինի դեպքում տասը հազար դրամի չափով (ավտոբուսում շրջում են Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները, ստուգում ուղևորների վճարումները, ու հայտնաբերելու դեպքում, որ թարմ վճարում առկա չէ, հանձնում անտոմս երթևեկելու մասին արձանագրություն): Երթևեկությունը Երեւանի այս հատվածում, առհասարակ, շատ խճճված պատկեր ունի։

Կամրջի փակվելուց հետո վարորդները շուրջ մի շաբաթ ամեն կանգառում զգուշացնում էին բարձրաձայն. հիմա, ենթադրվում է, որ բոլորը գիտեն փոփոխված երթուղիները կամ իրենք կհարցնեն։

Ուղևորներից ոմանք բարձրանալիս ճշտում են, թե հիմա այս ավտոբուսն ուր է գնում, ոմանք՝ տհաճ անակնկալին (որ գնում են պետք եղածին հակառակ ուղղությամբ) առերեսվում են հերթական շրջադարձին… կամ շատ ավելի ուշ։ Հուշող գրություններ չկան։

Եվ կրկին ոչ ոք ոչ մի բանի համար պատասխանատու չէ… ու մեղավոր էլ չէ։






Կարմեն Մարտիրոսյան

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան