Ուղիղ եթեր
Արտաքին 9 ամիս առաջ - 23:19 20-01-2026

Կիևում ավելի քան 1 միլիոն սպառող մնացել է առանց էլեկտրաէներգիայի. Զելենսկի

Ուկրաինայի մայրաքաղաքում մեկ միլիոնից ավելի սպառողներ մնացել են առանց էլեկտրաէներգիայի։ Այս մասին հայտարարել է Վլադիմիր Զելենսկին։

«Միայն Կիևում, մեկ միլիոնից ավելի սպառողներ առանց էլեկտրաէներգիայի են։ Տների զգալի թիվ՝ ավելի քան 4000 բնակարանային շենք, առանց ջեռուցման է»,- ասել է Զելենսկին իր Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Նա նշել է, որ սպասում է պաշտոնյաների առաջարկներին բնակչությանը և բիզնեսին աջակցելու ուղղությամբ աշխատանքի վերակառուցման վերաբերյալ։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է բիզնեսի հետ առավելագույն համակարգում՝ ինչպես վերաբաշխել արտադրությունը, առկա սպառումը, որպեսզի զգացվի իրավիճակի կայունացումը, լրացուցիչ անհրաժեշտ աջակցության ծրագրեր։ Ինչպես ավելի վաղ նշել էր Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն, քաղաքի բնակչությունը կազմում է 3,6 միլիոն մարդ։

Ամենից շատ դիտված

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
14:09 Միխայիլ Գալուստյանը պատմել է ամուսնալուծության, նոր ամուսնության և ևս մեկ երեխա ունենալու ցանկության մասին
14:47 Ֆրանսիայի Բորդո քաղաքում անչափահասների համար պարետային ժամ է սահմանվել