Ներքին 2 տարի առաջ - 15:40 19-02-2024

Մարդուն պետք է վաստակելու հնարավորություն տալ, այլ ոչ թե սպառող դարձնել

«Հայ օգնության միության» ֆեյսբուքյան էջում տեղադրվել է հայտարարություն՝ ազդարարելով Արցախից փախստական դարձած 832 ընտանիքի պարենի կտրոնների տրամադրման մասին։

Մեկ կտրոնը համարժեք է 100 ԱՄՆ դոլարին համարժեք գնում կատարելուն։
Ինչ խոսք, տեղահանված շատ կարիքավորներ կարող են նախաձեռնության համար երախտիք հայտնել, բայց այլ հարց է, թե ում և ինչ սկզբունքով են տրվում այդ օգնությունները։

Բնականաբար, ցանկացած մասնավոր կառույց ինքն է իրավասու որոշել, թե ում և ինչ տեսակ օժանդակություն կցուցաբերի։ Դա չէ խնդիրը, այլ այն, որ սոցիալական հարթակներում բացված հարյուրավոր էջերի բազմության մեջ մարդ կարող է հեշտությամբ «կորչել»՝ այդպես էլ չհասկանալով, թե օգնության տրամադրման սկզբունքը որն է։

Հենց ներկայացված գրառման տակ հազարավոր մեկնաբանություններից պարզվում է, որ մեծ քանակի արցախցիներ ուղղակի տեղյակ չեն, որ կարող են լինել (կամ՝ չլինել) օգնության շահառու։ Մարդիկ ուզում են հասկանալ, թե, օրինակ, ինչպես կարող են գրանցվել․ հարցեր են տալիս, հայտնում իրենց ընտանիքի անդամների, կամ ընտանիքում եղած խոցելի խմբի պատկանողների քանակի մասին, կամ ուղղակի «+» են դնում․․․ Եվ այդպես՝ օրեր ու շաբաթներ շարունակ գրում են, արձագանք չստանալու դեպքում նորից գրում, այս անգամ բողոքելով․․․ սակայն այդ բողոքները չեն փոփոխում օգնություն տվողի մոտեցումը։

Կրկնենք՝ ամեն կառույց ինքն է որոշում իր գործելաոճը, սակայն բազմաթիվ սթրեսներ տարած մարդկանց այսկերպ չարչարելն էլ, համաձայնենք, որ ճիշտ չէ։

Կարելի էր, օրինակ, Ֆեյսբուքում գործող՝ շուրջ 100 հազար հետևորդ ունեցող «Արցախի Տեղեկատվական շտաբի» էջով ծանուցել, որ այսինչը այսինչ բանն է կազմակերպում, այդ ծանուցմանն էլ մի փոքր ուղեցույց կցել։

Կամ, որ, ըստ իս՝ ավելի ճիշտ է, կարելի էր ոչ թե շահառու դարձածին տալ 100 դոլարի մթերք գնելու «բոնուս», այլ ապահովել ինչ-որ աշխատանքով, որը տեղահանվածին կտար թե՛զբաղվածություն, և թե՛ իր ընտանիքի կարիքը հոգալու քաղցր զգացողություն․․․

Ի վերջո, այս օգնությունները չեն կարող մի օր չվերջանալ, այնինչ՝ աշխատունակ բազմաթիվ մարդիկ այդպես էլ կմնան ընդամենն օգնության սպասողներ։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք