Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 8 ամիս առաջ - 20:30 20-01-2026

Չծառայածը պաշտոն ունենալու իրավունք չունի, կյանքից ոչ մի բան չի հասկանում․ հարցում

Խաչատուր Սուքիասյանը կարծում է, որ նրանք, ովքեր խուսափել են բանակից, չպետք է իրավունք ունենան պետական համակարգում աշխատելու։

Այս մասին ՔՊ-ական պատգամավորն ասել է ԱԺ նիստում՝ անդրադառնալով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին հարցին, որով առաջարկվում է ծառայությունը կրճատելու կամ ծառայությունից ազատվելու համար որոշակի գումար վճարել պետբյուջե։ Նա նշել է, որ այդ հարցը միայն կապել դրամական միջոցի հետ շատ սխալ է համարում։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Համաձա՞յն եք, որ ով չի ծառայել բանակում, իրավունք չունի պաշտոն ստանալու»։

Հարցվածների մի մասը նշեց, որ համաձայն է այդ մտքի հետ, որոշներն էլ ասացին, որ տղամարդը պետք է անպայման ծառայի բանակում։

«Չեմ մտածել դրա շուրջ»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ համաձայն է այդ մտքի հետ։ «Համաձայն եմ, դիսցիպլինա չունենա, այսօրվա դրությամբ ով ինչ, ոնց ուզում, անում ա, մենակ բանակը լավ լինի»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ տղամարդը պետք է ծառայի բանակում։ «Բնականաբար, տղամարդը պետք ա ծառայի բանակում, որ մնացած ամեն ինչը լինի նենց, ոնց որ պետք ա, օդից չլինի»,- ասաց նա։

«100%, որովհետև եթե բանակում չի ծառայել, ուրեմն կյանքից ոչ մի բան չի հասկանում»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան