Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 15:48 07-04-2023

Իրավունք չունի ոչ ոք ընտրությունների նախօրեին դատավորի հասցեին նման բան ասի. Դավիթ Հարությունյան

Ինչպես արդեն հայտնել ենք, դատավորներն այսօր ընդհանուր ժողով են հրավիրել, որի օրակարգում Բարձրագույն դատական խորհրդի երկու դատավոր անդամի ընտրության հարցն է։ Վերաքննիչ քրեական դատարանից Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի 2 թեկնածու է առաջադրվել։ Մեկը Արշակ Վարդանյանն է, մյուսը՝ Ռուբիկ Մխիթարյանը։

Ժողովի մեկնարկից առաջ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով այն հանգամանքին, որ տարբեր դատարաններից ԲԴԽ անդամի թեկնածու չի առաջադրվում, ասաց, որ ծանուցնումներ չեն ուղարկվել բոլոր դատարաններին, ում պետք է ուղարկվեր և դրանով որոշակիորեն խաթարվել է ԲԴԽ անդամի արդար ընտրություն կատարելու հնարավորությունը:

«Այդուհանդերձ, համոզված եմ, որ կընտրվեն արժանի թեկնածուներ, որոնք կստիպեն, ինչպես ԲԴԽ որոշ անդամներ են նշում, խախտել միանձնյա կոնսեսուսը, որն իմ կարծիքով բնավ հարիր չէ Սահմանադրական խորհրդակցական մարմնին»։

Անդրադառնալով երեկ ԲԴԽ պաշտոնական էջում տարածված հայտարարությանը, որով ասվում էր, որ Կարեն Անդրեասյանի հրաժարականի մասին լուրերը սուտ են և թեկնածուներից որևէ մեկին ձեռնտու է այդպիսի լուրերի տարածումը, Հարությունյանն ասաց․ «Միակ մարդը ԲԴԽ-ում, ով լրատվամիջոցի հետ մերձավոր կապ ունի, դա Կարեն Անդրեասյանն է։ Ես ուղղակի վիրավորական եմ համարում կոնկրետ թեկնածուի հասցեին նման արտահայտություններ անելը։ Որևէ մեկը՝ լինի ԲԴԽ նախագահ, թե կարգադրիչ, իրավունք չունի ընտրությունների նախօրեին որևէ թեկնածուի հասցեին նման արտահայտություն տալ»։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան
21:20 Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է