Մամուլ 9 ամիս առաջ - 08:15 20-01-2026

Գնդերեցներին դավանափոխ անել չի հաջողվում․ Հրապարակ

«Հրապարակ»․ թերթը գրում է․ Բանակի գնդերեցներին դավանափոխ անելու եւ Վեհափառ հայրապետի դեմ արշավանքին մաս դարձնելու ՊՆ ղեկավարության ջանքերը կարծես արդյունք չեն տալիս: Վերջին օրերին տեղեկություններ են տարածվում, թե որոշ բարձրաստիճան զինվորականներ, չարաշահելով իրենց պաշտոնեական լիազորությունները, ճնշում են գործադրում գնդերեցների վրա՝ սպառնալիքների եւ այլ միջոցներով փորձելով նրանց ներքաշել Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած «եկեղեցու բարենորոգման» արշավի մեջ։ Բանակի բարձրաստիճան սպաներից մեկը մեզ փոխանցեց, որ երկու-երեք հոգեւորականի է հաջողվել դավանափոխ անել, այն էլ՝ մեծ խոստումների գնով, որ բնակարանով կապահովեն, ֆինանսապես կաջակցեն։ Կորպուսի հրամանատարները կանչում են հոգեւորականներին, համոզում, թե բանակը մեկ ընդհանուր օրգանիզմ է, եւ եթե Փաշինյանն ու Պապիկյանը եկեղեցու դեմ նման դիրքորոշում ունեն, ապա բոլորս պարտավոր ենք նման դիրքորոշում ունենալ։

Սակայն գնդերեցների ճնշող մեծամասնությունը ոչ միայն մերժել է, այլեւ նախատել բարձրաստիճան զինվորականներին` քաղաքական իշխանության խաղերի մեջ մտնելու համար, ասել են, որ բանակը դրանով ոչ թե պետությանն է ծառայում, այլ՝ ՔՊ-ին։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց