Oragir.News-ը ներկայացնում է փետրվարի 8-ի ամփոփ լուրերը՝ Քնարիկ Սահակյանի մեկնաբանությամբ:
Գարեգին Երկրորդ Կաթողիկոսն ընդունել է գնդերեց քահանաներին, որոնց ծառայությունը ՀՀ ԶՈՒ-ում դադարեցվել է փետրվարի 1-ից։ Տեղեկացնում է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգը։
Նորին Սրբությունն իր գնահատանքն ու հայրական օրհնությունն է բերել հոգևոր հայրերին՝ գոհունակությամբ անդրադառնալով նրանց նվիրյալ ծառայությանը՝ ի նպաստ հայոց բանակում հոգևոր-բարոյական առողջ մթնոլորտի ձևավորման, զինվորականների հավատքի, առ հայրենին սիրո և մարտական ոգու զորացման։
Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարել է հոգևոր սպասավորների նոր նշանակումներ՝ հորդորելով քահանա հայրերին նույն նվիրումով և հանձնառու ոգով շարունակել հոգեփրկչական իրենց առաքելությունը ծառայության նոր վայրերում։
Սպիտակ տունը ծրագրում է փետրվարի 19-ին Գազայի «Խաղաղության խորհրդի» առաջնորդների հանդիպում անցկացնել։ Սպիտակ տունը ծրագրում է փետրվարի 19-ին Գազայի «Խաղաղության խորհրդի» առաջնորդների հանդիպում անցկացնել։
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի վարչակազմը ցանկանում է այս հանդիպումն օգտագործել Գազայում հրադադարի համաձայնագրի երկրորդ փուլի իրականացումն առաջ մղելու և դրա վերականգնման համար միջոցներ հավաքագրելու նպատակով։
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի նախագահությամբ ձևավորված Խաղաղության խորհրդի կազմում այժմ ընդգրկված է 27 անդամ, որոնց թվում են նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Հունվարի 22-ին Դավոսում տեղի է ունեցել Խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրման արարողությունը։ Ստորագրման արարողությանը մասնակցել են Հայաստանի, ԱՄՆ-ի, Արգենտինայի, Ադրբեջանի, Բահրեյնի, Բուլղարիայի, Եգիպտոսի, Հունգարիայի, Ինդոնեզիայի, Հորդանանի, Ղազախստանի, Կոսովոյի, Մարոկկոյի, Պակիստանի, Քաթարի, Պարագվայի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի, ԱՄԷ-ի, Ուզբեկստանի պատվիրակությունների ղեկավարները:
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում Խորհուրդը քննարկել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովներին վերաբերող հարցերը, մասնավորապես` քննիչ հանձնաժողովների իրավասության ոլորտների,
հանձնաժողովների անդամների թվի և անդամների տեխաբաշխման մեխանիզմի,
քննիչ հանձնաժողովի զեկույցի քննարկման և դրա հետևանքներին առնչվող թեմաները:
Խորհուրդը որոշում է կայացրել շարունակել քննարկումները նշյալ թեմաների շուրջ:
Մանրամասները` տեսանյութում.