Ուղիղ եթեր
Մամուլ 9 ամիս առաջ - 08:58 17-01-2026

Արտաքին «խաղացողներն» արդեն անթաքույց են խառնվում Հայաստանի ներքին գործերին. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է. Ըստ էության, Հայաստանի առաջիկա ԱԺ ընտրությունները դարձել են արտաքին խաղացողների արդեն բացահայտ միջամտության առարկա: Այդ «խաղացողները» որոշել են խառնվել մեր պետության ներքին գործերին ու, որ հատկանշական է տվյալ դեպքում, դա սկսել են անել անթաքույց, բացեիբաց:

Եվրամիությունն, օրինակ` բացահայտ հայտարարեց, որ «քեշ փող» է դնում ՀՀ ԱԺ առաջիկա ընտրությունների վրա: Չափազանց պարզ հասկացրեցին Փաշինյանի իշխանությանը, թե ինչ ուզում եք՝ արեք, կուզեք՝ մոլդովական տարբերակով, կուզեք՝ ավելի վատ, «փողը տված ա»:

Հիմա արդեն «պարահանդեսին» միացավ Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը՝ բացեիբաց հայտարարելով, թե Հայաստանի առաջիկա ընտրություններում իրենց սրտի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է, նրան են իրենք աջակցում (տեսնես՝ կասկածող կա՞ր): Ու ստացվում է, որ այն ամենը, ինչ վերջին տարիներին ու հատկապես 2025-ի ընթացքում անում էին Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն, սկսյալ Հայ առաքելական եկեղեցու դեմ պատերազմից մինչև ՀԷՑ-ի խլում ու ընդդիմադիրների նկատմամբ տեռոր, այսինքն՝ այն ամենը, ինչ Հայաստանի ու հայ ժողովրդի շահերից չի բխում, լիովին տեղավորվում են, համապատասխանում են Արևմուտքի և Թուրքիայի ծրագրերին: Դե, հասկանալի է՝ գումարած Ադրբեջանը:

Մյուս կողմից՝ ռուսական պետական քարոզչամիջոցի մի հաղորդավար ինչ-որ բան էր բլթացրել եթերում, և ՔՊ-ն ամբողջ կազմով հարձակվել էր նրա վրա, ՌԴ դեսպանին անգամ կանչեցին ԱԳՆ՝ բողոք հայտնելու: Բայց, այ, Ֆիդանի դեպքում «դուխովների» «դուխը» աներևութացավ, ոչ մի քպական ծպտուն չհանեց, օրինակ՝ թե դու ո՞վ ես, այ Հաքան Ֆիդան, որ մեր երկրի ներքին գործերին խառնվես... Չնայած, չէ, ինչոր ծպտուն, այնուամենայնիվ, հանեցին, նույնիսկ շնորհակալություն հայտնեցին:

Այնքան բացահայտ և խոսուն է այս ամենը, որ հազիվ թե լրացուցիչ մեկնաբանությունների կարիք լինի:

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
17:28 39 անշարժ գույք, 5 մեքենա և միլիոնավոր դրամների ավանդներ․ ինչ ունի Ամասիայի ՔՊ-ական համայնքապետի ընտանիքը
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում
22:17 «Գյումրի նաշ գորոդ». 102-րդ ռազմաբազայի զինծառայողների մասնակցությամբ բռնության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա

Ձեզ գուցե հետաքրքրի