Ուղիղ եթեր
Մամուլ 7 ամիս առաջ - 08:14 17-01-2026

ԱԺ նախագահի՝ հանցանք կատարելու մեղքն ընդունած հարսին դատարանը ծանուցում է ուղարկել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ArmLur.am–ը իրավապահ կառույցների իր աղբյուրներից տեղեկացավ, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հարսին՝ Անի Գեւորգյանին դատարան են հրավիրել՝ ցուցմունքներ տալու:

Հիշեցնենք, որ ՀՀ Քննչական կոմիտեն պարզել էր, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» մրցույթի շրջանակում օժանդակել են, որ մրցույթում իրենց նախընտրած մասնակիցը հաղթի եւ մրցույթի մյուս մասնակից հիմնադրամի համար ստեղծել են խոչընդոտներ եւ նրան փաստացի հեռացրել մրցույթից: Դրա արդյունքում՝ մրցույթում հաղթող է ճանաչվել մրցակցից շուրջ երեք անգամ ավել՝ ավելի քան 392 մլն դրամ գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը։

Արդյունքում՝ վարույթի շրջանակում կալանավորվել էին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գեւորգյանը։ Նրան ընդամենը 11 օր կալանքի տակ պահելով՝ կայացվեց քաղաքական որոշումը, եւ դատախազը 2024 թվականի փետրվարի 12-ին, սեփական նախաձեռնությամբ, փոխել քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով անցնող մեղադրյալներ՝ Ա.Գ.-ի (Անի Գեւորգյան) եւ Լ.Մ.-ի (Լիլի Մկրյան) նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը:

Ավելի ուշ ԱԺ նախագահի հարսի մասով հայտնի գործը կարճվեց: Գլխավոր Դատախազությունից այս գործի մասով Armlur.am-ին հայտնել էին, որ «Նկատի ունենալով, որ ներքոնշյալ անձինք նախաքննության ընթացքում համագործակցել են քրեական հետապնդման մարմնի հետ, ամբողջությամբ ընդունել և չեն վիճարկել իրենց ներկայացված մեղադրանքները, դրանցում նկարագրված փաստական հանգամանքները՝ հսկող դատախազի կողմից նշված անձանց կողմից ներկայացված միջնորդությունների քննարկման արդյունքում, որոշումներ են կայացվել վերջիններիս նկատմամբ գործուն զղջալու հիմքով հանրային քրեական հետապնդումը դադարեցնելու մասին»:

Այսինքն, ըստ դատախազության, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հարսը կատարել է հանցանք, ընդունել է իր մեղքը, համագործակցել նախաքննական մարմնի հետ և այդ հիմքով նրա մեղադրանքի մասով գործը կարճվել է: Փայլուն արդարադատություն: Իսկ 1 նախադասությամբ հայ առաքելական սուրբ եկեղեցուն պաշտպանած ազգային բարերր Սամվել Կարապետյանին 7 ամիս է պահում են կալանքի տակ. Երեկ նրա տնային կալանքը էլի փոխվեց բանտային կալանքով»։

Ամենից շատ դիտված

12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի