Ուղիղ եթեր
Ավելին 6 ամիս առաջ - 22:27 16-01-2026

X-ի աշխատանքում խափանումներ են գրանցվել աշխարհի տարբեր երկրներում

Downdetector ծառայության զեկույցի համաձայն՝ աշխարհի տարբեր երկրների օգտատերերը բողոքում են X-ի հետ կապված խնդիրներից։

Տվյալների համաձայն՝ Միացյալ Նահանգներում մոտ 68,400 մարդ խափանումների մասին է հայտնել։

Բացի այդ, խնդիրներ հայտնած օգտատերերի 56%-ը նշել է հավելվածում խափանումների, 33%-ը՝ կայքի աշխատանքի, իսկ 10%-ը՝ սերվերներին միանալու դժվարությունների մասին։

Downdetector-ի տվյալներով՝ խափանումներ են գրանցվել նաև Ճապոնիայում (62.7 հազար), Ֆրանսիայում (5.5 հազար), Գերմանիայում (3.2 հազար) և Ավստրալիայում (2.4 հազար)։