Ուղիղ եթեր
Ներքին 5 ամիս առաջ - 16:44 16-01-2026

Գևորգ Սրբազանն ընդունեց, որ Վեհափառն իր ղեկավարն է

Գևորգ եպիսկոպոս Սարոյանը (աշխարհիկ անունը՝ Արման Սարոյան) հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցու՝ պահանջելով անվավեր ճանաչել Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից իրեն ազատելու մասին Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի որոշումը և վերականգնել իր պաշտոնը։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս համակարգից։

Հայցադիմումը 2026 թվականի հունվարի 15-ին մուտքագրվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան և մակագրվել դատավոր Էդգար Հովհաննիսյանին, որը նաև Բարձրագույն դատական խորհրդի անդամ է։

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդագրության մեջ նշվում է.

«Տնօրինության համար հիմք են ծառայել առաջնորդի հանգամանքը չարաշահելու, պարտականությունների մեջ թերանալու, թեմի եկեղեցականաց նկատմամբ հարկադրանք ու ճնշումներ գործադրելու պարագաները։ Հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել Հոգեշնորհ Տ․ Ռուբեն վարդապետ Զարգարյանը»։

Գևորգ եպիսկոպոս Սարոյանը այն 10 հոգևորականներից է, որոնք միացել են Նիկոլ Փաշինյանի՝ «եկեղեցու բարենորոգման» ծրագրին, և պահանջում է վեհափառի հրաժարականը։

Սակայն այս իրավիճակը առաջ է բերում առանցքային հարց՝ արդյոք իրավական առումով հնարավո՞ր է դատարան դիմել Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ՝ վիճարկելով կաթողիկոսի ներեկեղեցական որոշումը։

Այս հարցի վերաբերյալ Oragir.News-ը զրուցել է իրավաբան Արսեն Բաբայանի հետ, պարզելու համար դեպքի իրավական կողմը։

«Եթե աշխատանքային իրավահարաբերությունների մեջ ենք դիտարկում, ապա հնարավոր է։ Բայց դրանով Գևորգ Սրբազանն ընդունում է, որ վեհափառն իր ղեկավարն է։ Եվ մտնելով իրավական դաշտ՝ Գևորգ Սրբազանը ցույց տվեց, որ ինքն այնուամենայնիվ խախտել է կանոնները։ Մասնավորապես՝ եթե դիմել է դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել իր աշխատանքից ազատումը, ուրեմն պիտի աշխատանքից ազատված մնա կամ գոնե չզավթի աշխատասենյակը կամ աշխատանքային պայմանները մինչև դատարանի որոշումը»,- ասաց Արսեն Բաբայանը։

Իրավաբանի գնահատմամբ՝ դատարան դիմելով՝ Գևորգ եպիսկոպոս Սարոյանն ինքն իրեն դնում է աշխարհիկ իրավական հարաբերությունների դաշտ, որտեղ գործում են այլ կանոններ։ Եվ այստեղ վիճարկվող ամեն որոշման վերջնական գնահատականը կարող է տրվել միայն դատական ակտով։

Ամենից շատ դիտված

17:28 «Changan» ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մարմինը
17:42 Արգենտինացի ֆուտբոլիստի ընտանիքը մահացել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով
14:55 Պարզվել են գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունները
10:18 TikTok-ում 12 միլիոն դիտում հավաքած տեսանյութից հետո ՌԴ-ում ձերբակալվել է Պուտինին սպառնացող նախկին զինծառայողը
13:17 Ուկրաինան Խերսոնում հարված է հասցրել ավտոբուսային պարկին․ ոչնչացվել է 14 դպրոցական ավտոբուս
11:33 Սպանվել է Ուկրաինայի ԳՇ գնդապետը, որը ներգրավված էր Ղրիմում ահաբեկչության նախապատրաստման մեջ․ ՌԴ ԱԴԾ
10:10 Ռուսաստանը պետք է առաջինը քայլ կատարի դեպի խաղաղություն. Զելենսկին առաջարկ է փոխանցել Պուտինին
17:13 Կիևը պարտվում է, այդ պատճառով անցել է բացահայտ ահաբեկչական գործողությունների Արևմուտքի աջակցությամբ. Պուտին
13:42 Արման Եղոյանը և Արուսյակ Ջուլհակյանը հավակնում են ԱԺ փոխնախագահի պաշտոնին
18:13 Ռուսաստանը կարող է սկսել վառելիքի ներմուծում. Ալեքսանդր Նովակ