Ներքին 9 ամիս առաջ - 12:52 16-01-2026

Ալավերդիի համայնքապետը Լոռու մարզպետին խաբում է․ քաղաքի տրանսպորտը ամենապիկ ժամին ընդմիջում է անում

Ալավերդի քաղաքում թիվ 5 երթուղին սպասարկող ավտոբուսի աշխատանքի հետ կապված վերջին շրջանում առաջացած խնդիրները դժգոհություն են առաջացրել բնակիչների շրջանում։ Խնդիրը վերաբերում է ավտոբուսի մեկժամյա ընդմիջմանը, որն, ըստ քաղաքացիների, էական սոցիալական բեռ է ստեղծում, հատկապես դպրոցական ժամերին։

Oragir.News-ի հետ զրույցում Ալավերդու բնակիչը, որը չցանկացավ ներկայանալ, նշեց, որ թիվ 5 երթուղին ի սկզբանե սպասարկվել է մեկ ավտոբուսով և մեկժամյա պարբերականությամբ։ Այդ երթուղին քաղաքը մի ծայրից մյուսն է կապում՝ միաժամանակ սպասարկելով Սանահինի կայարանի թաղամասը։

Նրա խոսքով՝ քաղաքում ճանապարհների վերանորոգման աշխատանքների մեկնարկից հետո ավտոբուսը սկսել է երթևեկել այլ փողոցներով, ինչի արդյունքում սահմանվել է մեկժամյա ընդմիջում՝ մոտավորապես ժամը 13։00–14։00-ն ընկած հատվածում։

«Դա այն ժամն է, երբ դպրոցներից աշակերտներն ու ուսուցիչները տուն են վերադառնում, և հենց այդ պատճառով դժգոհությունները շատացել են»,- ասաց նա։

Քաղաքացին նշեց, որ դժգոհություններն ամփոփելով՝ գրավոր դիմում է ուղարկել Ալավերդու համայնքապետարան՝ պարզելու, թե ինչու է ավտոբուսը մեկժամյա ընդմիջում վերցնում։ Համայնքապետից ստացված պատասխանում նշվել է, որ երթուղու փոփոխության և ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, թե նշված ժամն ամենաթեթևն է, այդ պատճառով էլ ընդմիջումը սահմանվել է այդ հատվածում, իսկ ճանապարհաշինարարական աշխատանքների ավարտից հետո գրաֆիկը կվերականգնվի։

«Ես այդ պատասխանով չբավարարվեցի և դիմեցի Լոռու մարզպետին, որովհետև պարզ չէր՝ ինչ ուսումնասիրության արդյունքում են եզրակացրել, որ հենց այդ ժամն է «ամենաթեթևը»։ Բացի այդ, պատասխանում նշվում էր ավտոբուսի տեխնիկական ծանրաբեռնվածության մասին, ինչը նոր ձեռք բերված ավտոբուսի դեպքում ինձ համար անհասկանալի էր»,- ասաց նա։

Քաղաքացու խոսքով՝ մարզպետարանից պատասխան է ստացել, ըստ որի՝ հարցը կքննարկվի համայնքապետի հետ։ Սակայն դրանից հետո, ըստ նրա, իրավիճակը չի փոխվել։ «Մի քանի օր առաջ ավտոբուսի մեջ սովորական թղթի վրա ձեռագրով գրված էր, որ երթուղին որոշ ժամերի չի աշխատում։ Այդ գրության լուսանկարները ունեմ»,– նշեց նա։

Բնակչի գնահատմամբ՝ խնդիրը ոչ միայն մեկժամյա ընդմիջումն է, այլ նաև այն, որ համայնքապետարանը մարզպետարանին տրամադրում է իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն։

«Եթե խնդիրը լուծված չէ, ինչպե՞ս կարելի է պատասխանել, որ երթևեկությունը կազմակերպվում է բնականոն գրաֆիկով»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ մեկժամյա ընդմիջումը լուրջ սոցիալական բեռ է բնակիչների համար։ «Եթե մարդը ստիպված է այդ ժամանակահատվածում օգտվել այլ տրանսպորտից, օրական ծախսը կարող է հասնել 400-500 դրամի, ինչը Ալավերդու պայմաններում լուրջ խնդիր է»,- նշեց նա։

Քաղաքացին ընդգծեց, որ ինքը չի ցանկանում խախտել վարորդների աշխատանքային իրավունքները, սակայն հանրային տրանսպորտը պետք է սպասարկի համայնքի բնակիչներին։ «Եթե նախկինում գազելներով նման խնդիր չի եղել, հիմա ինչպիսի՞ բարեփոխում է իրականացվել, որ մեկժամյա ընդմիջումն անհրաժեշտ է դարձել»,– ասաց նա։

Նրա համոզմամբ՝ խնդրի լուծումը համայնքապետարանի և նորաստեղծ «Ալավերդու տրանսպորտ» կազմակերպության պարտականությունն է, ոչ թե քաղաքացիների։ «Մեր գործը խնդիրը բարձրաձայնելն է, լուծումները գտնելը նրանց գործն է»,– եզրափակեց Ալավերդու բնակիչը։

Ամենից շատ դիտված

22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
19:30 Ով է Փաշինյանի դասակարգային թշնամին
21:08 Ավինյանը «բիչոկը» վերադարձրեց մեքենայի պատուհանից նետած վարորդին
14:04 Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Ղարաբաղի հայաթափումը, չես տեսել Հայաստանի կառավարիչների պարը մեր հակառակորդի նվագի տակ․ Սերժ Սարգսյան
16:18 Վանաձորում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ»-ը. բուժառուն մահացել է
07:58 ՔՊ «գլադիատորը» «պատվով» կատարում է իր առաքելությունը․ «Հրապարակ»
21:27 Մահացել է ռեժիսոր, սցենարիստ և թատրոնի ռեժիսոր Հրանտ Հակոբյանը
23:08 Գյումրիում ջրամատակարարումն աստիճանաբար կվերականգնվի․ վերագործարկվել է քաղաքը սնող ջրատարը