Ներքին Միտք 9 ամիս առաջ - 21:03 15-01-2026

Ցեղասպանությունը հերքող երկրի ղեկավարությունը աջակցում է Հայաստանի դե-ֆակտո վարչապետին. թյուրքագետ

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է․

«Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն այսօր հերթական անգամ խոստովանել է, որ իրենք փաստացի աջակցում են Հայաստանի դե-ֆակտո վարչապետին։ Ահա իր այսօրվա ասուլիսից համապատասխան հատվածը.

«Ինչպես գիտեք, հունիսի սկզբին Հայաստանում ընտրություններ են անցկացվելու։ Սա կարևոր քայլ կլինի, բայց մենք տեսնում ենք, որ պարոն Փաշինյանն այժմ առաջատար է հասարակական կարծիքի հարցումներում։ Մենք անկեղծորեն աջակցում ենք նրա կառուցողական դերին այս հարցում»։

Հայաստանի պետականությունը կասկածի տակ դնող, հայկական տարածքներն օկուպացնող, Հայաստանի վրա սիրիացի վարձկաններ ուղարկող, ռազմագերիներ պահող, Ցեղասպանությունը հերքող երկրի ղեկավարությունը աջակցում է Հայաստանի կոնկրետ քաղաքական ուժի։
Ավելին ապացույցի կարիք չկա, որ գործ ունենք օկուպացիան ուժի հետ»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող