Ներքին 9 ամիս առաջ - 18:13 15-01-2026

Երևանի Օղակաձև զբոսայգու 3-րդ հատվածը կվերակառուցվի

Կառավարության որոշմամբ համաձայնություն է տրվել «Ֆլորա-1» ՍՊԸ-ին կառուցապատման իրավունքով հողամաս տրամադրելուն:

Ըստ հիմնավորման՝ ընկերությունը Երևանի քաղաքապետարանին է ներկայացրել Օղակաձև զբոսայգու 3-րդ հատվածում գտնվող հողամասի նկատմամբ ներդրումային ծրագիր:

«Օրիենթ Կաֆե» ՍՊ ընկերությունը պարտավորվում է ներդրումային ծրագրին հավանություն տալու և «Ֆլորա-1» ՍՊ ընկերությանն առանց մրցույթի կառուցապատման իրավունքով հողամաս տրամադրելու մասին Կառավարության համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 1 (մեկ) ամսվա ընթացքում դիմել Երևանի քաղաքապետարան՝ քանդման թույլտվություն ստանալու և վարձակալության պայմանագիրը վաղաժամկետ լուծելու համար: Ներդրումների ընդհանուր չափսը կկազմի շուրջ 1.000.000.000 դրամ, որից արդեն իսկ կատարվել է 385.089.917 դրամի չափով ներդրում:

Ընկերությունը կիրականացնի տրամադրվող հողամասին կից շուրջ 4360 քմ մակերեսով հողամասի վրա զբոսայգու կազմակերպումը, վերակառուցման, արդիականացման աշխատանքները, ինչպես նաև մասնավոր ներդրումների հաշվին կիրականացվի այգու կանաչ գոտիների, ոռոգման ցանցի, ճեմուղիների, լուսավորության համակարգի պահպանումը, ընթացիկ նորոգումը և շահագործումը: Արդյունքում՝ կկազմակերպվի ժամանակակից զբոսայգի, որը կդառնա յուրահատուկ վայր բնակչության և զբոսաշրջիկների համար:

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան