Ներքին 4 տարի առաջ - 21:54 30-06-2022

Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրով կվերակառուցվի Շիրակի մարզի Սալվինազի ջրանցքը

«Ոռոգման համակարգերի արդիականացման» ծրագրի շրջանակներում նախատեսվում է վերականգնել ու վերակառուցել Սալվինազի ջրանցքի մեկ ու կես կմ հատվածը, որն անցնում է Գյումրիի Կոմիտաս փողոցի սեփական տներով բնակեցված թաղամասի և հարակից գործարանի տարածքով։

«Նախատեսվում է կառուցել շրջանցիկ ջրատար։ Ծրագրի բուն նպատակն է ներկայիս գործող Սալվինազի ջրանցքը, որն անցնում է Գյումրիի Կոմիտաս թողամասի ամբողջությամբ խիտ բնակեցված տարածքներով, էդ հատվածը՝ մոտ 1,5 կմ, ամբողջությամբ դուրս բերել բնակելի տարածքներից, որովհետև անհնար էր դարձել այդտեղ ջրանցքի շահագործումն ու վերանորոգման աշխատանքներ կատարելը։ Ներկայիս ջրանցքը գտնվում է վատ վիճակում։ Հատկապես այն հատվածը, որն անցնում է գարեջրի գործարանի տարածքով։ Մի մասը հողային առուներ են, որի պատճառով կորուստներն ահռելի են, իսկ մի հատվածն էլ քանդված ու ամբողջությամբ վթարային վիճակում է»,- հայտնել է «Հայգյուղշին նախագիծ» ՍՊԸ գլխավոր մասնագետ Էդվարդ Գրիգորյանը։

Այսօր անցկացվել է ծրագրի շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցության վերաբերյալ հանրային երկրորդ լսումը, որի ընթացքում նախագծող կազմակերպության ներկայացուցիչը ներկայացրել է ծրագրի մանրամասներն ու կատարված նախագծային փոփոխությունները։ Սալվինազի ջրանցքը կարևոր նշանակություն ունի հատկապես Ազատանի ցանքատարածքների ոռոգման համար, ջրանցքը հիմա գտնվում է վթարային վիճակում, ինչի պատճառով շատ են ջրակորուստները։

Նախատեսվում է ջրանցքը դուրս բերել բնակելի թաղամասի տարածքից ու ստորգետնյա 700 մմ տրամագծով խողովակներով հասցնել մինչև ջրբաժան կայան։ Աղբի կուտակումներից ու հնարավոր խցանումներից խուսափելու համար որոշ հատվածներում կտեղադրվեն հատուկ մետաղական ցանցեր։ Ծրագրի ընդհանուր արժեքը հայտնի կդառնա շինընկերության մրցույթից հետո։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան