Մերկասառույց, չմաքրված ճանապարհ․ Հրազդանի Ճանշինը քնած է
Գիշերը տեղացած առատ ձյան պատճառով հանրապետության բազմաթիվ ավտոճանապարհներ դեռ ձյան տակ են։
Oragir.News-ի տեսախցիկն արձանագրել է, որ Սևան-Երևան ճանապարհը սառցապատ է։ Հրազդանի ճանշինը չի մաքրել այս ավտոճանապարհը, ճանապարհի մի մասը ձյան տակ է, մի մասը պատված է մերկասառույցով։ Ավտոմեքենաները դանդաղ ու զգուշությամբ են ընթանում։