Ուղիղ եթեր
Ներքին 9 ամիս առաջ - 11:52 14-01-2026

TRIPP ընկերությունը զբաղվելու է երկաթուղային և ճանապարհային ենթակառուցվածքների կառուցմամբ. Միրզոյան

TRIPP ընկերությունն անմիջականորեն զբաղվելու է երկաթուղային և ճանապարհային ենթակառուցվածքների կառուցմամբ և հետագա շահագործմամբ, մինչդեռ կլինեն այլ ենթակառուցվածքներ (փաստաթուղթը դա է նախատեսում), որոնց իրականացման, ծրագրման, շինարարության, կառավարման համար TRIPP զարգացման ընկերությունը կարող է հիմնադրել դուստր ձեռնարկություններ կամ, ինչպես ընդունված է ասել, հատուկ նշանակության կազմակերպություններ: Այդ մասին ԱՄՆ-ում կայացած ասուլիսի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Նրանցից յուրաքանչյուրի դեպքում էլի կարող են ներգրավվել մասնավոր ընկերություններ, բայց կարող եմ էլի վստահեցնել, որ ՀՀ Կառավարության համաձայնությամբ, ՀՀ Կառավարության մասնակցությամբ, ենթադրաբար՝ եկամուտներից, շահույթներից իր մասով»,- ասաց նա:

Ըստ Միրզոյանի՝ ՀՀ-ն նաև ենթակառուցվածքների համար անհրաժեշտ հողի վրա կառուցապատման իրավունքով է օժտելու TRIPP ընկերությանը:

Անդրադառնալով շահարկումներին, թե, ըստ TRIPP-ի, ՀՀ-ում որևէ հողակտոր օտարվում է կամ վարձակալվում, Միրզոյանը պարզաբանեց. «ՀՀ-ն կառուցապատման իրավունք է տալու իր հողի վրա, ինչպես բազմաթիվ՝ տասնյակ, հարյուրավոր ընկերությունների, որոնք գործում են ՀՀ-ում»:

Հիշեցնենք՝ հունվարի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում էր ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Ավելի ուշ ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) ծրագրի համար Հայաստան-ԱՄՆ կենսագործման շրջանակի հրապարակման վերաբերյալ համատեղ հայտարարությունը։

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
19:40 Ես եմ որոշում՝ ով կպատասխանի Ձեր հարցին, մի քիչ կմեծանաք, կհասկանաք. Փաշինյանը՝ Գառնիկ Դավթյանին
16:44 Եթե մենք մեր էմոցիաներին տուրք տանք, կարող ա էդ մարդուց շատ քիչ բան մնա. Նարեկ Կարապետյան
19:31 Խոշոր հրդեհ՝ Սևանում. հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը