Ներքին Ուղիղ եթեր 4 ամիս առաջ - 10:59 14-01-2026

Արարատ Միրզոյանի մեկնաբանությունները ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ․ ՈՒՂԻՂ

Համաձայնեցված է այն, ինչ հանձնված է թղթին և հրապարակվել է գիշերը, ավելին համաձայնեցված չէ: Այս մասին այսօր, հունվարի 14-ին, հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Վաշինգտոնում ընդունված հայտարարությանը:

«Չկա որևէ պայման, որը բարձրացվել է, բանակցվել է և ունի համաձայնեցում, բայց չենք հրապարակել՝ ինչ-ինչ նկատառումներից ելնելով: Միանգամից եմ ասում, որ միանշանակ որևէ նման դրույթ չկա, կա այն, ինչ կա փաստաթղթում և հրապարակված է»,- ասաց Միրզոյանը: