Այսօր՝ հունվարի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 12։00-ի սահմաններում Դավիթ Անհաղթ փողոցում բախվել են Երևանի բնակիչներ 29-ամյա Սուրեն Գ․-ի վարած «Toyota» մակնիշի, 30-ամյա Արտյոմ Ե․-ի վարած «Nissan» մակնիշի և 22-ամյա Ավետ Վ․-ի վարած «Infiniti» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Ավելին՝
սկզբնաղբյուր կայքում: