Ներքին Տեսանյութ 4 ամիս առաջ - 12:00 13-01-2026

Վանաձորում հանրային տրանսպորտն անօրինական պայմանագրերով է գործում 

Վանաձոր քաղաքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնելու համար վերջին մրցույթներն անց են կացվել 2018 և 2019 թվականներին՝ համապատասխանաբար քաղաքի երեք, ապա մնացած տասնվեց երթուղային գծերի համար:

Ուշագրավ է, որ երկու տարիներին էլ կազմակերպությունների կողմից ներկայացված փաթեթների բացման մրցութային հանձնաժողովի երկու հատուկ նիստերից էլ հանձնաժողովի նախագահ՝ Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը, և հանձնաժողովի անդամ՝ ՀՀ տրանսպորտի, կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակից Ռուբեն Օրդանյանը, բացակայել են: Նիստերն անց են կացվել քաղաքապետարանի, մարզպետարանի, մարզային ՃՈ աշխատակիցների և միևնույն ավագանու անդամի մասնակցությամբ (վերջինս՝ ՀՀԿ կուսակցության կարկառուն ներկայացուցիչ):

Արդյունքում՝ 2018 և 2019 թվականներին երթուղիներն սպասարկելու համար կազմակերպությունների հետ կնքվել են պայմանագրեր՝ որոշակի ժամկետով: Այսպես՝ կադրերում Վանաձորի թիվ 1 միկրոավտոբուսային երթուղու սպասարկման համար «Ռ և Հ տրանս» ՍՊԸ-ի հետ կնքված ծառայության մատուցման պայմանագիրն է՝ 4 տարի ժամանակով, որն ուժի մեջ է եղել 01.01. 2020թ.-ից մինչև 01.01.2023 թ.-ը:

Քանի որ մեր հայցած մրցութային փաստաթղթերը տրամադրելուց հետո Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատարն ու տրանսպորտի բաժնի պետն այլևս խուսափում են որևէ հարցի պատասխանելուց, անվավեր, գործողության ուժը կորցրած պայմանագրերի վերաբերյալ պարզաբանումների համար դիմել ենք վերահսկող և վերադաս մարմիններին՝ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն:






Ադրինե Թորոսյան

Ամենից շատ դիտված

18:00 Սարյան փողոցում 3․5 մլն դոլարանոց տուն կա՞․ Մհեր Գրիգորյանն ու հայկական «լվացքատունը»
10:10 ԲՀԿ-ն կանգնել է ՔՊ-ի կոկորդում, համար մեկ է տրվել, ՔՊ-ի ծպտյալ ռուսամետները ուրախ են․ Մամուլ
17:01 Pregomesh խանութի վրայից պիտի հանվի մեծ խաչը, այլապես՝ կտուգանվենք. Սիրուշո
13:00 Հնարավո՞ր է իշխանափոխություն անել հետընտրական ցույցերի արդյունքում
23:30 Ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին
09:00 11 խախտում և 0 պատասխանատվություն․ դեղերի ոլորտում բարձիթողի վիճակ է
14:15 Հայտնի են դերասան Խաչատուր Հունանյանի հոգեհանգստի և հուղարկավորության օրն ու վայրը
12:48 Զինվորները քվեարկել են օրենսդրության սահմաններում. ԳՇ պետը՝ զինծառայողների ուշ քվեարկելու մասին
12:17 Ընտրողն իրավունք ունի հասկանալու, թե ինչ են պատրաստվում անել իր քվեով ստացված քաղաքական մանդատի հետ. Արփինե Հովհաննիսյան
16:07 Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, նրա ելքը երկրից արգելվել է