Ներքին 6 ամիս առաջ - 23:07 12-01-2026

Հաղորդում է ներկայացվել Վեդու կոմունալի աշխատողի նկատմամբ հավաքի մասնակցության ենթադրյալ պարտադրանքի դեպքով

Այսօր Դատախազություն հաղորդումներ ենք ներկայացրել Սոլովյովի կողմից Հայաստանի դեմ ռազմական ագրեսիայի հրապարակային կոչի (ՔՕ 151) և Վեդու կոմունալի աշխատողի նկատմամբ հավաքի մասնակցության ենթադրյալ պարտադրանքի (ՔՕ 236) դեպքերով։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիներ միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը։

Կազմակերպության հաղորդագրության մեջ նշվում է․ «Առաջին դեպքը վերաբերում է Վեդի համայնքի կոմունալ բաժնի աշխատակցին իր կամքին հակառակ վարչապետի մասնակցությամբ ընթացող միջոցառմանը ներկա գտնվելուն առերևույթ հարկադրելուն։

Ըստ տեսանյութի՝ քաղաքացուն պարտադրել են հիվանդանոցից՝ վիրահատությունից անմիջապես հետո, ներկայանալ պատարագի։

ԻՔՄ-ն գտնում է, որ այստեղ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածով նախատեսված հանցագործության առերևույթ հատկանիշներ։

Երկրորդ դեպքը վերաբերում է ռուսաստանյան հայտնի քարոզիչ Վլադիմիր Սոլովյովի կողմից իր եթերի ժամանակ հնչեցված կոչերին։

Վերջինս հրապարակայնորեն կոչ է արել ՌԴ իշխանություններին Հայաստանի դեմ իրականացնել «հատուկ ռազմական օպերացիա»՝ Ուկրաինական սցենարով։

Հաղորդմամբ պահանջվում է քրեական վարույթ նախաձեռնել ՀՀ քրեական օրենսգրքի 151-րդ հոդվածի հատկանիշներով՝ ագրեսիա նախաձեռնելու հրապարակային կոչի համար՝ հիմք ընդունելով նաև ՀՀ քրեական օրենսգրքի 12-րդ հոդվածով նախատեսված կարգավորումները, ըստ որոնց՝ քրեական օրենքով նախատեսված արարքը ՀՀ տարածքից դուրս կատարած անձի քրեական պատասխանատվության հարցը լուծվում է ՀՀ քրեական օրենսգրքով, եթե կատարված արարքն ուղղված է ՀՀ շահերի դեմ։

ԻՔՄ-ն ուշադիր հետևելու է այս հաղորդումների ընթացքին և ակնկալում է պատշաճ իրավական գնահատական իրավապահ մարմինների կողմից»։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով

Ձեզ գուցե հետաքրքրի