Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 9 ամիս առաջ - 22:30 09-01-2026

Կրթության նախարարն անգրագետ ա. հայ մարզիկը լավ ա արել, Ադրբեջանի անունը ջնջել ա. հարցում

Հայ դահուկորդ Միքայել Միքայելյանը իտալական Tour de Ski մրցաշարում մարզահագուստի վրա «Ադրբեջան» գրությունը կպչուն ժապավենով փակելու համար տուգանվել է։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ սպորտը պետք է մնա սպորտի մասին և ամեն մի մասնակցող պետք է պահպանի կանոնները։

Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներով և հարցրել քաղաքացիներին. «Բարոյակա՞ն է, որ կրթության նախարարը դատապարտել է հայ մարզիկին՝ «Ադրբեջան» գրառումը փակելու համար»։

Հարցված քաղաքացիներից գրեթե բոլորը միևնույն կարծիքն ունեին։

«Դատապարտելի են այսօրվա կառավարությունը, կրթության նախարարից սկսած մինչև բոլորը, անգրագետների հավաքածու են»,- ընդգծեց մի կին։

Մեկ այլ հարցված, սատար կանգնելով մարզիկին, ասաց. «Լավ ա արել։ Ես էլ լինեի, ես էլ նույնը կանեի ու կապ չունի՝ ինչ պատիժ կկրեի»։

«Որպես սպորտային կարար մնար գրառումը, որպես քաղաքական ճիշտ ա, որ ջնջված լինի»,- ասաց մի տղամարդ՝ փորձելով երկու կողմին էլ հասկանալ։

«Ինքը չպիտի դատապարտեր, ինքն ա երևի թշնամին»,- նշեց մի կին՝ ակնարկելով ԿԳՄՍ նախարարին։

«Բարոյական չէր, ավելի ճիշտ ա ջնջելը»,- շեշտեց մի կին։

Մեկ այլ տղամարդ հաստատակամ և կարճ պատասխանեց. «Լավ ա արել, ջնջել ա»։

Մի կին, հիշելով նախկին կառավարությանը, հարցը շրջանցեց և ասաց. «Ինչի՞ նախկիններին չեք ասում»։

Մի տարեց տղամարդ նկատեց. «Որոշումը մարզիկինն ա, ճաշակին ընկեր չկա»։

«Լավ է արել, հավանություն եմ տալիս սպորտսմենին»,- նշեց մի կին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան