Երևանի գրեթե բոլոր փողոցները պատված են սառույցով, և քաղաքապետարանը մինչ օրս չի մաքրել մայթերն ու ճանապարհները։
Oragir.News-ն ահազանգեր է ստացել, որ մարդիկ սառույցի վրա ընկնելու պատճառով վնասվածքներ են ստացել։ Քաղաքապետարանի՝ ժամանակին չիրականացված ձնամաքրման աշխատանքները հանգեցրին փողոցների սառցապատմանը, ինչն արդեն վտանգ է ստեղծել քաղաքացիների համար։
Իսկ հարցին, թե քանի քաղաքացի է վնասվել, ՆԳՆ-ից տեղեկացրին, որ պետք է դիմում-նամակ գրենք, որից հետո կսկսեն հաշվել դեպքերը։
Արդյունքում, որպեսզի խուսափեն նման խնդիրներից, քաղաքացիները ստիպված են իրենց ուժերով մաքրել փողոցները։
Դեղատան փողոցի մի բնակիչ պատմեց, որ երբ քաղաքում չէին, տարածքը ամբողջությամբ սառույց էր, վարադառնալուց հետո սկսել են մաքրել փողոցը՝ ցույց տալով աղբերի դատարկ տուփերը։ Հետո տարածքի այլ բնակիչ եկավ՝ ձեռքին երկու տոպրակ աղ, գնել էին, որպեսզի ցանեն փողոցներով։
Երբ դիմել են քաղաքապետարան, որ գան և մաքրեն, պատասխանել են՝ «Դա ձեր դեղատան պատասխանատվությունն է, մաքրեք ինքներդ»՝ շփոթելով Դեղատան փողոցը դեղատան հետ։
Արդյունքում ունենում ենք սահադաշտի վերածված քաղաք, որտեղ մարդիկ սայթաքում են, ընկնում ու վնասվածքներ ստանում։
Մանրամասները՝ տեսանյութում: