Սառցապատ Վանաձոր․ մարդիկ դժգոհ են քաղաքապետարանի աշխատանքից
Սառույցով պատված փողոցներ ու մայթեր, անանցանելի ճանապարհներ… այսպիսին է նախատոնական Վանաձորը:
Քաղաքական ու հասարակական հարցերի վերաբերյալ սովորաբար վախվորած, զգուշավոր վանաձորցիները, սակայն, ավելի համարձակ են քաղաքային իշխանությունների կողմից ձնամաքրման աշխատանքները գնահատելիս. դժգոհ են քաղաքապետարանի աշխատանքից: