Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 4 ամիս առաջ - 21:45 09-01-2026

Տունս ոնց որ կլուբ լինի․ ինչքան բնակիչները շատանում են, լույսերն անջատվում են. քաղաքացի

Երևանի Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցի բնակիչները արդեն ավելի քան մեկ տարի է՝ բախվում են էլեկտրաէներգիայի հետ կապված լուրջ խնդիրների։ Բնակիչների խոսքով՝ լարման հաճախակի տատանումները ոչ միայն խաթարում են առօրյան, այլև վտանգում են կենցաղային տեխնիկան ու երեխաների անվտանգությունը։

Oragir.News-ի հետ զրույցում Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցի բնակիչ Հռիփսիմե Սարգսյանը նշեց, որ խնդիրը գնալով խորանում է՝ պայմանավորված բնակիչների թվի աճով։

«Բավականին երկար ժամանակ է՝ տարուց ավելի։ Խնդիրը հետևյալն է՝ բնակիչները օր օրի ավելանում են, իսկ լույսերը օր օրի ավելի են վատանում։ Նոր թաղամաս է, մոտ 4–5 տարվա կյանք ունի»,- ասաց նա։

Բնակչի խոսքով՝ էլեկտրաէներգիայի մատակարարման լարումը չի համապատասխանում սահմանված նորմերին։

«Բաժանորդներին պետք է հասանելի լինի 220-ից 240 վոլտ, բայց հոսանքը իջնում է, դառնում է 150-160 վոլտ, իսկ ցերեկները ժամանակ առ ժամանակ բարձրանում է՝ հասնելով 270-ից ավելիի»,- նշեց Սարգսյանը։

Նա ընդգծեց, որ խնդիրը ֆիքսվել է նաև մասնագետների կողմից. «Խնդիրը տեղում ֆիքսել են թե՛ բնակիչները, թե՛ ինժեներները։ Մենք ամբողջ թաղամասով գրավոր դիմել ենք, վերջին պատասխանը եղել է, որ բնակիչները շատ են, դրա համար է այդպես»։

Բնակչի խոսքով՝ իրենց առաջարկվել է ժամանակավոր լուծում, սակայն այն դեռ չի իրականացվել։

«Ասել են՝ պետք է գոնե մեկ հավելյալ ենթակայան տեղադրել, բայց դրա համար պետք է ներդրումային ծրագիր կազմել, ինչը կարող է տևել 3-4 ամիս։ Մինչ այդ իրավիճակը օր օրի վատանում է»,- նշեց Սարգսյանը։

Նրա խոսքով՝ լարման տատանումները լուրջ ազդեցություն են ունենում ընտանիքների կյանքի որակի վրա։ «Փոքր երեխաներ ունենք։ Երբեմն այնպիսի տպավորություն է, որ կլուբում ենք՝ լույսերը անընդհատ գալիս ու գնում են։ Մենք ստիպված ենք աշխատելիս ամբողջ տեխնիկան անջատել»,- ասաց նա։

Բնակիչը հավելեց, որ թաղամասում արդեն արձանագրվել են նաև տեխնիկայի վնասման դեպքեր. «Լույսերի տատանումների պատճառով տեխնիկան վնասվում է։ Գրեթե բոլորի մոտ նույն խնդիրն է՝ ամբողջ Հաղթանակ 1 թաղամասում»։

Խոսելով թաղամասի ծավալների մասին՝ Սարգսյանը նշեց, որ խոսքը նորակառույց տարածքի մասին է։ «Մոտ 500 տուն է, հիմնականում երկհարկանի նորակառույց տներ են, շենքեր չեն»,- ասաց նա։

Վերջինիս խոսքով՝ մասնագետները պարզաբանել են, որ խնդիրը կապված է ենթակայանի հեռավորության հետ. «Ինժեներները ստուգել ու ասել են, որ ենթակայանը շատ հեռու է տեղակայված, իսկ նման հեռավորության դեպքում լարումը բնականաբար ընկնում է»։

Բնակիչները դժգոհում են նաև այն հանգամանքից, որ խնդիրը չի կանխատեսվել դեռևս թաղամասի կառուցման փուլում։ «Թաղամաս կառուցելուց առաջ, վստահ եմ, պետք է ուսումնասիրեին, հաշվարկեին։ Բայց հիմա մենք կանգնած ենք փաստի առաջ»,- ասաց նա։

Հռիփսիմե Սարգսյանի խոսքով՝ բնակիչների հիմնական պահանջը մեկն է՝ խնդրի հնարավորինս արագ լուծում։

«Մեր պահանջը պարզ է՝ որևէ լուծում տալ, որպեսզի մեր կյանքի որակը բարելավվի։ Այստեղ շատ ընտանիքներ ունեն մանկահասակ երեխաներ, և այս պայմաններում ապրելը շատ բարդ է»,- եզրափակեց նա։

Մանրամասները` տեսանյութում:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան