Ներքին Միտք 4 ամիս առաջ - 12:30 09-01-2026

Ինչ աղետ է սպասվում, եթե Գարեգին Բ-ն հեռանա. խաղաքարտ բացվեց

Օրեցօր պարզ են դառնում Գարեգին Բ-ին գահընկեց անելու արշավի խնդիրները։

«Սերժ Սարգսյանն (Հայաստանի 3-րդ նախագահ – խմբ.) էլ հեռանալու մտադրություն չուներ, բայց ստիպված էր հեռանալ։ Նույնն էլ Կտրիճ Ներսիսյանը (Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն – խմբ.) ստիպված կլինի հեռանալ»,- հունվարի 8-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Ի՞նչ ընդհանուր բան կա Սերժ Սարգսյանի հեռանալու պատմության և Գարեգին Բ-ին հեռացնելու արշավի միջև։

Բոլորն են հիշում, թե ինչ վճռական դեր են ունեցել ռուսները Սերժ Սարգսյանի հեռանալու հարցում։ Այդ օրերին ՀՀ էին ժամանել ՌԴ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք, պատկերավոր ասած՝ Սերժ Սարգսյանից իշխանությունը վերցրեցին ու տվեցին Նիկոլ Փաշինյանին, վեջինիս կարգելով ֆորպոստի վարչապետ, որ նա ազգուրաց սպասարկի ռուսական հետաքրքրությունները։

Չլիներ արտաքին-ռուսական ճնշումը, Սերժ Սարգսյանը հրաժարական տվողը չէր։ Սա պարզ է բոլորի համար։ Մոսկվան ցուցադրաբար պատժեց Սարգսյանին Երևանում 2016-ին Նժդեհի արձանը կանգնեցնելու, 2017-ին ՀՀ-ԵՄ համաձայնագիրը ստորագրելու ու այլ ազգանվեր քայլերի համար։ Այլ հարց է, թե ինչու Սերժ Սարգսյանը չդիմադրեց Մոսկվայի թելադրանքին։

Փաշինյանի տարած զուգահեռը պարունակում է ակնարկ, որ Գարեգին Բ-ին հեռացնելու հարցում Մոսկվան աջակցում է Փաշինյանին, ինչպես աջակցում էր 2018-ին՝ Սերժ Սարգսյանին հեռացնելու հարցում։ Չնայած՝ Գարեգին Բ-ն քաղաքականություն որոշող չէ, սակայն կարող է ռուսական հետաքրքրության թիրախ դառնալ, եթե Փաշինյանը ռուսներին խոստանա, որ Գարեգին Բ-ին գահընկեց անելուց հետո հայ եկեղեցին կմիավորվի ռուս ուղղափառ եկեղեցու հետ, իսկ հայերը հոգևոր առումով՝ կդառնան ռուս։ Հոգևոր առումով ռուսացած հայերը չեն բարձրացնի անկախության ու ժողովրդավարության հարցեր, մինչև լիակատար ոչնչացումը կսպասարկեն ռուսական շահերը։

Պարզ ասած՝ եթե Մոսկվան շահառու չէ այս արշավում, ապա Փաշինյանի տարած զուգահեռը բլեֆ է։ Իսկ եթե բլեֆ չէ, և Կրեմլի հետ այսպիսի պայմանավորվածություն իրականում կա, ապա Սերժ Սարգսյանի հեռանալու հետ տարված զուգահեռը նշանակում է, որ ազգային աղետ ու ոչնչացում է սպառնում ժողովրդին։

Այս աղետը կանխելու համար եկեղեցին կարող բարձրացնել եկեղեցու, հոգևորականների ու հավատացյալների նկատմամբ խորհրդային բռնազավթման տարիների հալածանքների դատապարտման և հատուցման, այդ տարիներին սպանված հոգևորականներին նվիրված հուշարձաններ կառուցելու, լյուստրացիա իրականացնելու և ԿԳԲ-ականներից մաքրվելու հարցերը։ Այսպես Գարեգին Բ-ն ու նրան սատարող հոգևորականները, հավատացյալները ցույց կտան, որ դեմ են եկեղեցին ռուսացնելու ենթադրյալ աղետալի պլանին։ Այսպիսի դիրքորոշումը նաև կզինաթափի Փաշինյանին, քանի որ նա Գարեգին Բ-ին ու նրա աջակիցներին մեղադրում է ռուսական շահեր սպասարկելու մեջ։ Եկեղեցին այսպես կարող է նաև իրական աջակցութուն ստանալ ազատ, ժողովրդավարական աշխարհից, էապես նպաստելով 2026-ին Փաշինյանի պարտությանը, անկախության և ժղովրդավարության ջատագով ուժերի հաղթանակին։

Պատկերավոր ասած՝ Փաշինյանը խաղաքարտ բացեց՝ զուհահեռ տանելով Սերժ Սարգսյանի և Գարեգին Բ-ի միջև։ Վերջինս ռեալ երկընտրանք ունի՝ երկու ուղի։ Առաջինը տրորված արահետ է՝ կարող է հետևել Սերժ Սարգսյանի օրինակին ու հեռանալ, ժողովրդին աղետի մատնելով։ Երկրորդը փշոտ ճանապարհ է՝ կարող է պաշտպանել Հայաստանի անկախությունն ու ժողովրդավարությունը, հասնել հոգևորական եղբայրների ազատ արձակմանն ու Փաշինյանի պարտությանը 2026-ի ընտրություններում։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար

Ձեզ գուցե հետաքրքրի