Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 9 ամիս առաջ - 20:30 08-01-2026

Նիկոլ Փաշինյանն ընդհանրապես չպիտի մոտենա Հիսուս Քրիստոսին․ հարցում

«Ես մեր Տիրոջից՝ Հիսուս Քրիստոսից, եկեղեցուց, եկեղեցու բազմաթիվ իրոք հոգևոր սպասավորներից եմ ներողություն ու թողություն խնդրում՝ մեր եկեղեցին, նրա սպասավորներին և մեր եկեղեցուն, մեր տեր և փրկիչ Հիսուս Քրիստոսին մենակ թողնելու համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը հունվարի 6-ին կազմակերպված ուխտերթի ավարտին ունեցած ելույթի ժամանակ։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հունվարի 6-ին ուխտերթ էր կազմակերպել, որը մեկնարկել էր Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակից և ուղղվել դեպի Երևանի Սուրբ Աստվածածին կաթողիկե եկեղեցի։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Համաձա՞յն եք, որ առանց Նիկոլ Փաշինյանի Հիսուս Քրիստոսը միայնակ էր մնացել»։

Հարցվածների ճնշող մեծամասնությունը բացասական պատասխան տվեց, որոշներն էլ նշեցին, որ դա անհեթեթություն է։

«Ես չգիտեմ իրա տրամաբանությունը, բայց Նիկոլը կա-չկա, մեկ ա՝ Հիսուս Քրիստոսը կա»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Նիկոլ Փաշինյանը չպետք է մոտենա Հիսուս Քրիստոսին։ «Նիկոլ Փաշինյանն ինչ դեր ուներ ըտեղ։ Նիկոլ Փաշինյանն ընդհանրապես չպիտի մոտենա Հիսուս Քրիստոսին»,- նշեց նա։

«Ձեր հարցը և պատասխան ունի և բովանդակությունը մեջն ա, դա անհեթեթություն է»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան