Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 3 տարի առաջ - 22:41 28-06-2023

Նիկոլ Փաշինյանն ընդհանրապես ազնիվ չէ․ հարցում

Խորհրդարանում բաց ռեժիմով երեկ կայացել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստը, որին մասնակցում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից:

Հանձնաժողովը քննում էր պատերազմի համար հիմք հանդիսացած գործոններն ու պատճառները, մեր ունեցած կորուստները, ստեղծված իրավիճակի քաղաքական ու ռազմական բացթողումները։ Նիստը տեղի է ունեցել դռնբաց ռեժիմով։ Մասնագետներից շատերը համոզմունք են հայտնել, որ հանձնաժողովի նիստը բաց ռեժիմով անցկացնելը նպատակ ունի արդարացնել Նիկոլ Փաշինյանի գործողությունները և թիրախավորել բանակին ու նախկին իշխանությանը, որոնք, ըստ վարչապետի, զինված ուժերը չեն ապահովել ժամանակակից միջոցներով ու տեխնիկայով:

Oragir.News-ը քաղաքացիներից հարցրեց՝ ըստ իրենց՝ Նիկոլ Փաշինյանը ազնի՞վ է պատերազմին վերաբերվող հայտարարություններում, արդյոք վստահո՞ւմ են նրան։

«Նիկոլ Փաշինյանն ընդհանրապես ազնիվ չէ։ Ինչի՞ն հավատամ, գալիս է իշխանության, բա չգիտի՞, որ պատերազմ կարող է լինել, կամ չգիտի՞, որ պատերազմը լինում է, պետք է ինչ-որ հենակետ, կամ միջնորդներ ունենա, որ սանձեն»,-ասասց քաղաքացին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան
21:20 Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է