Արտաքին 8 ամիս առաջ - 12:30 07-01-2026

Հալեպում բախումների հետևանքով փակվել են պետական հաստատությունները և օդանավակայանը

Սիրիայի Հալեպ քաղաքում համեմատաբար հանգիստ իրավիճակ է տիրում քրդերի գլխավորած «Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի» (ՍԴՈւ) կողմից քաղաքի բնակելի թաղամասերի և տարբեր տարածքների վրա հարձակումներից հետո, որոնք հանգեցրել են քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի և լայնածավալ նյութական վնասների։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Syria TV-ն։

Սիրիական իշխանությունները ձեռնարկել են մի շարք անվտանգության և նախազգուշական միջոցառումներ հետագա խախտումները կանխելու համար։ Պաշտոնական աղբյուրները հայտնել են մի քանի կարևոր ճանապարհների փակման և քաղաքի տարբեր մասերում երթևեկության կարգավորման մասին՝ քաղաքացիական բնակչության անվտանգությունն ապահովելու և բախումների վերսկսումը կանխելու ջանքերի շրջանակներում։

Հալեպի նահանգապետարանը հայտարարել է դպրոցներում, համալսարաններում և պետական գրասենյակներում աշխատանքի դադարեցման մասին։

Սիրիայի Քաղաքացիական ավիացիայի և օդային տրանսպորտի գլխավոր վարչությունը հայտարարել է դեպի Հալեպի օդանավակայան և այնտեղից չվերթերը 24 ժամով դադարեցնելու մասին՝ ՍԴՈւ-ի կողմից Հալեպի բնակելի թաղամասերի վրա հարձակումների պատճառով։
Սիրիայի պաշտպանության նախարարությունը մեղադրել է ՍԴՈւ-ին Սիրիայի կառավարության հետ մարտի 10-ի համաձայնագիրը խախտելու և Հալեպի նահանգում բանակի դիրքերի և քաղաքացիական անձանց դեմ հարձակումը շարունակելու համար։

Նախարարությունը նշել է, որ սիրիական բանակն արձագանքել է հարձակումներին՝ թիրախավորելով արկերի և անօդաչու թռչող սարքերի արձակման վայրերը, և կարողացել է չեզոքացնել դրանցից մի քանիսն ու ոչնչացնել զինամթերքի պահեստը։

Իր հերթին ՍԴՈւ-ն հերքել է իր պատասխանատվությունն իրավիճակի սրման համար՝ մեղադրելով Սիրիայի կառավարությանը իրադարձությունների հետևում կանգնած լինելու համար և պնդելով, որ զոհերը գրանցվել են կառավարամետ խմբավորումների կողմից հրետանային և հրթիռային կրակոցների հետևանքով։

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը հայտնել է, որ ՄԱԿ-ը ստացել է անվտանգության իրավիճակի վատթարացման և քաղաքական բանակցությունների խափանման մասին հաղորդագրություններ՝ ընդգծելով, որ երկխոսությունը շարունակում է կարևոր լինել հետագա բռնությունը կանխելու համար։

Ամենից շատ դիտված

19:30 Ողբերգական պատահար Ռուբեն Գևորգյանին պատկանող Reebok մարզահամալիրում․ ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել
23:49 Հիմա ամենաշատը պապայիս գրկի կարիքն եմ զգում. Գագիկ Ծառուկյանի դստեր գրառումը
18:31 «Աթենք»-ի աշխատակիցները բողոքում են 14-ժամյա գրաֆիկից. արտադրամասի ղեկավարը դժգոհությունները որակում է «չհիմնավորված»
20:32 Ցեմենտն աննախադեպ թանկացել է. քաոս կամ թանկացումներ. ինչ է սպասվում
15:00 Չեն հիշում կռիվը, որ խաղաղություն լինի՞. ինչու Փաշինյանը ներողություն չխնդրեց
12:34 Աշտարակի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել, կամրջին՝ նրա ավտոմեքենան
14:10 Վլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին իր 22-ամյա որդուն բանակ զորակոչելու փորձի համար
23:22 Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարով ֆլեշմոբ է մեկնարկում
22:18 Ռուսաստանի նման երկրին հաղթել հնարավոր չէ, ուստի հաղթանակն անպայման մերն է լինելու. Պուտին
14:23 Իսրայելը նյութեր է հավաքում Էրդողանին Հաագայի դատարան ուղարկելու համար