Ուղիղ եթեր
Ներքին 5 ամիս առաջ - 11:00 07-01-2026

Փաշինյանի հետ պատարագների մասնակցող ՔՊ-ականը տարիներ առաջ քննադատում էր վարչապետին և ուրախանում նրա հոր մահվամբ

Նիկոլ Փաշինյանի հետ կեղծ պատարագներին մասնակցող ՔՊ-ական Լիլիթ Հովհաննիսյանը, ինչպես պարզվում է, տարիներ առաջ «բարիկադների» հակառակ կողմում էր։ Փաշինյանի ներկայիս աջակիցը ժամանակին կոշտ քննադատում էր նրան և անգամ ուրախանում նրա հոր մահվան կապակցությամբ։

Լիլիթ Հովհաննիսյանը Նիկոլ Փաշինյանի հոր մահվան լուրը հրապարակել է իր սոցիալական ցանցի էջում՝ գրելով․
«Հերը իրանից ՆԱՄՈՒՍՈՎ գտնվեց»։

Տարիներ առաջ Հովհաննիսյանը ընդդիմադիր քաղաքական հայացքներ ուներ և մշտապես քննադատում էր գործող իշխանությանը։

2020 թվականին ՔՊ-ական դարձած Լիլիթ Հովհաննիսյանը ոչ միայն համաձայն էր Շիրակի թեմի առաջնորդի արտահայտած մտքերի հետ, այլ նաև նրա հարցազրույցները տեղադրում էր իր սոցիալական ցանցի էջում։ (Լիլիթ Հովհաննիսյանի այդ հրապարակումները ներկայացնում ենք ֆոտոշարքով -խմբ.)։

Զավեշտալին, կամ գուցե զարմանալին այն է, որ տարիներ առաջ Միքայել Սրբազանի մտքերին հավանություն տված այս կինը դեկտեմբերի 7-ին Գյումրիի Սուրբ Յոթ Վերք եկեղեցու բակում, լրագրողների հետ զրույցում, որտեղ իբր մասնակցում էր պատարագի, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին անվանել է «սքեմավոր հանցագործ»։

«Ես էն մարդն եմ, ով ինֆորմացիա ունի ցանկացած տեղից։ Ես միշտ ասել եմ, որ Աջապահյանը սքեմավոր հանցագործ է»,– ասել է Հովհաննիսյանը։

Լիլիթ Հովհաննիսյանի քաղաքական ամբիցիաներն ու «ճաշակը» փոխվել են այն ժամանակ, երբ Շիրակի մարզի ՔՊ-ականների միջնորդությամբ աշխատանքի է ընդունվել դպրոցում։ Նա աշխատում է Շիրակի մարզի Ախուրյանի թիվ 1 հիմնական դպրոցում՝ որպես գործավար։ Հովհաննիսյանը մտերիմ հարաբերությունների մեջ է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանի հետ։

Հենց այս կնոջն են վստահվում իշխանության մասնակցությամբ միջոցառումների կազմակերպչական և պատասխանատու հարցերը։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

09:42 Լավրովն ու Սոբյանինը կգլխավորեն «Եդինայա Ռոսիան». Պուտինը Մեդվեդևին կրկին դուրս է թողել ցուցակից
14:30 Իսրայելը կստիպի՞ Փաշինյանին վերանայել Ցեղասպանության հարցում դիրքորոշումը
12:30 Պուտինը հայտարարել է Կոստանտինովկայի 96%-ը գրավելու մասին
23:51 ԱՄՆ-Իրան բանակցությունների հերթական փուլը հետաձգվել է
17:30 4-ն էլ մարտական ընկերներ էին. մանրամասներ՝ողբերգական դեպքից. News.am
17:50 Ժպիտներ, գրկախառնություններ և կարոտ. ինչպես են դիմավորել Արտաշ Ասատրյանի դստերը
10:21 Աննկուն կրելու եմ ինձ բաժին հասած բեռը` մինչև վերջնական ազատագրում թրքամետ բռնատիրությունից. Ավետիք Չալաբյան
23:04 Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Իսրայելի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշմանը
16:15 Չնայած բաժանմանը՝ նրանք դստեր կողքին են. Դավիթ Աղաջանյանի լուսանկարը՝ դստեր մանկապարտեզի հանդեսից
22:47 Թուրքիան ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից մի քանի օր առաջ կընդունի ԵՄ բարձրաստիճան պատվիրակությանը