Ներքին 9 ամիս առաջ - 15:10 06-01-2026

Թող պատարագների ժամանակ զեղչեն այն անունը, որը չպիտի հնչի խորանից՝ մինչև կունենանք իրապես ընտրված, լեգիտիմ կաթողիկոս. Փաշինյան

Ես ուզում եմ, որ մենք բոլորս բարձր ծափերով ողջունենք 10 եպիսկոպոսներին և բոլոր հոգևոր հայրերին, ովքեր կանգնել են մեզ հետ եկեղեցու «բարենորոգման» ճանապարհին:

Մենք պետք է պաշտպանենք նրանց ու թիկունք կանգնենք նրանց այնպես՝ ինչպես իրենք այս դժվար պահին թիկունք են կանգնել ժողովրդին ու պետությանը:

Այս մասին այսօր՝ Ս. Աստվածածին Կաթողիկե եկեղեցու բակում հավաքի ժամանակ, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք երկար ժամանակ կոպիտ սխալ ենք գործել, մենք մեր եկեղեցուն մենակ ենք թողել հերձվածի հետ: Այսօրվա քայլարշավը հենց նրա մասին է, որ մենք վերադարձել ենք ու այլևս մեր եկեղեցուն ու նրա հոգևոր սպասավորներին մենակ չենք թողի: Շատերը դրա մեջ քաղաքական ակցիա են տեսնում, բայց այս է պատճառը, որ ես և մեր կառավարության ներկայացուցիչները ծնկի ենք գալիս պատարագների ժամանակ խորանի առաջ՝ մեղքերի թողություն խնդրելու համար»,- նշել է նա:

Խոսելով եկեղեցու ու պետության մասին՝ Փաշինյանը հայտարարեց, որ եկեղեցին ու պետությունն այլևս իրար հետ են. «Եկեղեցին և պետությունը այլևս իրար հետ են: Կոչ եմ անում ժողովրդին՝ գնացեք պատարագների և ձեր հոգևոր սպասավորներին հորդորեք, խնդրեք, որ միանան եկեղեցու բարենորոգման օրակարգին, թող պատարագների ժամանակ զեղչեն այն անունը, որը չպիտի հնչի խորանից՝ մինչև այն պահը, երբ մենք կունենանք իրապես ընտրված և իր կոչմանն ու ապրածի իմաստով լեգիտիմ կաթողիկոս»,- եզրափակել է նա:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը

Ձեզ գուցե հետաքրքրի