Ջերմուկ քաղաքում մեկնարկել է «Ֆեստիվառ» փառատոնը, որին Նիկոլ Փաշինյանն անձամբ է մասնակցում։
Նիկոլ Փաշինյանը Ջերմուկ է ժամանել ուղղաթիռով։ Փաշինյանի հետ Ջերմուկում են Ժաննա Անդրեասյանը, Դանիել Դանիելյանը և Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը։
Կառավարության ղեկավարին Ջերմուկում ուղեկցում են նաև մեծաթիվ ոստիկաններ և պարեկներ՝ ապահովելով նրա անվտանգությունը։
Չնայած բավականին ցուրտ եղանակին` Ջերմուկում մեծ բազմություն է հավաքվել։ Տոնակատարությանը մասնակցում են ինչպես Ջերմուկի բնակիչները, այնպես էլ քաղաքի հյուրերը։
Մանրամասները՝ տեսանյութում․