Ներքին 9 ամիս առաջ - 18:43 03-01-2026

Թրամփի՝ Վենեսուելայի նկատմամբ վարած քաղաքականությանը պետք է նաև այլ տեսանկյունից նայել. Սուրեն Սարգսյան

Իհարկե, նավթի, թմրամիջոցների, ապօրինի միգրացիայի և անվտանգային խնդիրները չափազանց կարևոր են Թրամփի վենեսուելական քաղաքականության կոնտեքստում, սակայն դրանք միայն լոկալ խնդիրներ են։ Կա նաև գլոբալ խնդիր, որը Չինաստանի հետ ԱՄՆ մրցակցությունն է, որի կիզակետում հայտնվել է նաև Վենեսուելան։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «ԱՄՆ-ը բավականին խանդոտ է նայում Չինաստանի աճող ազդեցությանը և գլոբալ մրցավազքին, մանավանդ երբ Պեկինը սկսում է ազդեցություն ձեռք բերել ԱՄՆ քթի տակ՝ Լատինական Ամերիկայում։ Դրա վառ ապացույցը Պանաման էր, որի նեղուցը հանձնված էր չինական ընկերությունների կառավարմանը մինչ Թրամփի գալը։ Լատինական Ամերիկայի և Չինաստանի միջև առևտուրը արդեն իսկ 2024 թվականին կազմել է շուրջ $500 մլրդ և աճի հսակայական միտում ունի։ Իսկ Չինաստանի հիմնական գործընկերներից մեկը հենց Վենեսուելան է։ Ի դեպ, վենեսուելական չվերամշակված նավթի շուրջ 70 տոկոսը գնում է հենց Չինաստան, ինչը բնականաբար չի գոհացնում Թրամփի վարչակազմին։

ԱՄՆ-ը փորձում է թույլ չտալ Պեկինին ամրանալ Լատինական Ամերիկայում՝ հնարավոր բոլոր մեթոդներով խանգարելով դրան։ Այս տրամաբանությամբ հաջորդը, ամենայն հավանականությամբ, լինելու է Կուբան։

Ի դեպ, Լատինական Ամերիկայի նկատմամբ կոշտ դիրքավորում ունի պետքարտուղար Ռուբիոն, ով միաժամանակ զբաղեցնում է նաև անվտանգության հարցերով նախագահի խորհրդականի պաշտոնը։ Նշանակվելուց օրեր անց Ռուբիոն իր առաջին օտարերկրյա ուղևորությունն իրականացրեց հենց Լատինական Ամերիկա, ինչը հստակ ուղերձ էր։ Ի դեպ, Վենեսուելայում իշխանափոխության հիմնական ճարտարապետներից մեկը հենց Ռուբիոն էր։ Այնպես որ Մադուրոն վճարում է ոչ միայն իր գործունեության, այլ նաև Չինաստանին տարածաշրջան բերելու համար։

Նկարում ես և Մադուրոն Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի դահլիճում Շակիրայի հետ երգում ենք Լենոնի Imagine-ը։ Ո՞վ կպատկերացներ, որ տասը տարի անց Մադուրոն հենց Նյու Յորքում կկանգնի ամերիկյան արդարադատության առաջ։

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
13:30 Այս տարվա նոյեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր, տեղումների քանակը՝ նորմայից ավելի. Գագիկ Սուրենյան
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
14:40 Եվա Բաղդասարյանը նշել է որդու 11 ամսականը՝ ընտանեկան տեսանյութով
23:42 Լեհաստանում լրտեսության կասկածանքով ձերբակալվել է ՌԴ քաղաքացի