Ներքին Տեսանյութ 1 ամիս առաջ - 17:20 04-05-2026

Եվրոպացի մեր գործընկերների վարած քաղաքականությունը մեզ կարող է տանել նոր ողբերգությունների․ Գոռ Սարգսյան

Այսօր Մարզահամերգային համալիրի տարածքում անցկացվող ակցիայի ընթացքում ելույթ ունեցավ նաև ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ Գոռ Սարգսյանը՝ դիմելով եվրոպացի գործընկերներին և բարձրաձայնելով մի շարք խնդիրներ՝ կապված Հայաստանի և տարածաշրջանի իրավիճակի հետ։

Նրա խոսքով՝ եվրոպացի պաշտոնյաների հայտարարություններում բացակայում են հստակ կոչերը՝ ուղղված Ադրբեջանին։

«Նրանք Ադրբեջանին այդ խաղաղության կոչերից առաջ կոչեր անո՞ւմ են, որպեսզի ազատ արձակեն մեր հայ ռազմագերիներին, Ադրբեջանին կոչեր անո՞ւմ են, որպեսզի զորքերը դուրս բերեն Հայաստանի սուվերեն տարածքից։ Մենք չենք լսել այդ կոչերը»,- ասաց Սարգսյանը։

Նրա գնահատմամբ՝ եվրոպական քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ կարող է ունենալ այլ նպատակներ։

«Մեր համար այնպիսի տպավորություն է, որ եվրոպացի մեր գործընկերների ամբողջ քաղաքականությունը Հայաստանի հետ կապված միտված է հակառուսական տրամադրություններ ստեղծելու»,- նշեց նա։

Միաժամանակ Սարգսյանը շեշտեց, որ չի ցանկանում նման եզրակացություններին հավատալ, սակայն դրա համար, ըստ նրա, անհրաժեշտ են կոնկրետ քայլեր։

«Մենք չենք ուզում հավատանք, որ եվրոպացի մեր գործընկերների վարած քաղաքականությունը մեզ կարող է տանել նոր ողբերգությունների, բայց դրան չհավատալու համար պետք է հստակ քայլեր ձեռնարկվեն և փոխվի հռետորաբանությունը Հայաստանի մասով»,- ասաց նա։

Նա նաև անդրադարձավ ժողովրդավարության թեմային՝ նշելով, որ այն պետք է ուղեկցվի կոնկրետ հարցադրումներով։

«Երբ խոսում են ժողովրդավարությունից, շատ կարևոր արժեքների մասին են խոսում, բայց պետք է նաև հարցեր բարձրացնեն Հայաստանի իշխանությունների առաջ՝ քաղբանտարկյալների, մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ»,- նշեց Սարգսյանը։

Նրա խոսքով՝ պետք է անդրադարձ լինի նաև եկեղեցու և հոգևորականների շուրջ զարգացումներին։

«Ինչո՞ւ են հարձակում գործում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա, ինչո՞ւ են ձերբակալվում քահանաները, ինչո՞ւ են այսօր բանտում գտնվում հայ հոգևորականներ»,- հարցադրում արեց նա։

Սարգսյանը նշեց, որ այս հարցերը բարձրացվում են հենց եվրոպացի գործընկերների ուշադրությունը գրավելու նպատակով։

«Այս բոլոր հարցերն ենք մենք եկել այստեղ բարձրացնել և կոչ ենք անում եվրոպացի գործընկերներին, որպեսզի իրենց գործընկերներին՝ թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում, ներկայացնեն այս պահանջները»,- ասաց նա։

Վերջում նա հնչեցրեց հիմնական պահանջները։

«Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին, ազատություն Բաքվում գտնվող մեր հայ ռազմագերիներին և կոչ ենք անում, որպեսզի ստիպեն Ադրբեջանին դուրս գալ Հայաստանի սուվերեն տարածքից»,- եզրափակեց Գոռ Սարգսյանը։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
14:37 Հուսախաբված դուրս եկան. դաշնակցականը` խուզարկությունների վերաբերյալ
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից