Ներքին 6 ամիս առաջ - 10:00 22-11-2025

Հոլոդոմորի զոհերի հիշատակի օրն է. ինչ նմանություն կա մեր ողբերգությունների հետ

Հոլոդոմորը մարդկության դեմ հանցագործություն է՝ ինչպես 1915-ի Հայոց ցեղասպանությունը կամ 2023-ի արցախցիների բռնի տեղահանությունը։ Այսօր՝ նոյեմբերի 22-ին, աշխարհում նշվում է Հոլոդոմորի զոհերի հիշատակի օրը։ Ի՞նչ ընդհանրություններ և տարբերություններ կան Հոլոդոմորի և մեր ազգային ողբերգությունների միջև։

Խորհրդային բռնազավթման տարիների ամենաողբերգական էջերից է 1932-1933թթ. Սովը։ Ուկրաինայում բոլշևիկները բռնագարվում են ցորենի ամբողջ պաշարները, արգելում ցորենի և հացի մասնավոր վաճառքը։ Սկսվում է համատարած սով։ Ուկրաինայում սովամահության զոհերի թիվը կազմում է 7,5 մլն մարդ։ Սովի մասին տեղեկություններ տարածողները խիստ պատժվում էին: Ավելի քան 190,000 մարդ փորձում է Ուկրաինայից փախչել այդ տարվա ընթացքում, որոնցից կասկածելիները գնդակահարվում են, իսկ մյուսները ձերբակալվում ու հետ են վերադարձվում:

Ուկրաինայում զանգվածային սովի մասին առաջինը միջազգային ամբիոնից խոսել է նացիստական Գերմանիան 1941-ին: Նա «ԽՍՀՄ-ում սովի մասին» հարցը բարձրացրել է Ազգերի լիգայում: Գերմանիան անհերքելի փաստեր է ներկայացրել, որ Ուկրանայում 1932-1933թթ. սովամահության է ենթարկվել 7.910.000 մարդ: Ազգերի Լիգան որոշել է՝ գերմանական կողմի բարձրացրած հարցը փոխանցել Կարմիր խաչին։ Ի դեպ՝ նացիստական Գերմանիան առաջինն է բարձր ամբիոններից խոսել նաև 1915-ի Հայոց ցեղասպանության մասին։ Եվ սա առաջին ընդհանրությունն է Հոլոդոմորի և 1915-ի Հայոց ցեղասպանության միջև։

Հոլոդոմորի մասին միջազգային մակարդակով սկսել են խոսել 1970-ականներից, սակայն միջազգային ճանաչումն ու դատապարտումը սկսվել է Սառը պատերազմի ավարտից հետո։ 1987 թվականի վերջին Ուկրաինայի կոմունիստական ​​կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Շչերբիցկին ընդունեց Ուկրաինայում 1930-ականների սկզբին տեղի ունեցած սովի փաստը։ Հետագայում՝ 1993-ից սկսած մինչև օրս ԱՄՆ-ն, Լատինական Ամերիկայի երկրները, ԵՄ երկրները ճանաչել և դատապարտել են Հոլոդոմորը որպես ցեղասպանություն, որպես մարդկության դեմ կատարված հանցագործություն։ 1915-ի Հայոց ցեղասպանությունը ևս ճանաչել ու դատապարտել են նույն կարգի ազգերը։ Նմանությունն ակնհայտ է։

Ուկրաինայի դեմ 2022-ից սկսված ռուսակական ագրեսիայի ընթացքում ևս կատարվել են մարդկության դեմ հանցագործություններ, օրինակ՝ Բուչայում։ Այս առումով ևս հայերի և ուկրաինացիների ճակատագրի նմանությունն ակնհայտ է։

Արցախում 2022-ի վերջին փակվեց Լաչինի միջացքը։ Հայաստանի հետ սահմանին կապիկություն էին անում ադրբեջանցի բնապահպանները։ Իսկ ռուս խաղաղապահն էլ փակեց սահմանը, թույլ չտալով, որ Հայաստանից մեքենաներն անցնեն Արցախ։ Այսպես Արցախում արհեստականորեն ստեղծվեց հումանիտար ճգնաժամ։ 1932-33-ին ռուսները սովի էին մատնում ուկրաինացիներին, իսկ 2022-23-ին հայ ազգի չբարեկամները սարսափ էին տարածում, որ կարող են փակ պահել ճանապարհը և արցախցիներին սովի մատնել, եթե արցախցիները չհանձնվեն կամ չհեռանան։

Ի վերջո՝ բռնի տեղահանությունը ևս ցեղասպանություն է որակվում։ Այսինքն՝ 2023-ին արցախցիների բռնի տեղահանությունը մարդկության դեմ կատարված հանցագործություն է, ցեղասպանական ակտ, որը վաղեմության ժամկետ չունի, ինչպես Հոլոդոմորը։

Ի տարբերություն աշխարհի բազմաթիվ երկրների ՀՀ իշխանությունները չեն ճանաչել ու դատապարտել Հոլոդոմորը որպես ցեղասպանություն։ ՀՀ իշխանություններն այսօր չեն ճանաչում արցախցիների բռնի տեղահանությունը որպես մարդկության դեմ կատարված հանցագործություն, այլ միայն որպես հումանիտար խնդիր։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն այսօր ինչպես վերաբերվում է Հոլոդոմորին, այնպես էլ արցախահայերի բռնի տեղահանությանը, դրանք դիտելով զուտ հումանիտար ճգնաժամի հարթությունում։

Տարբերությունները ևս կան։ Հոլոդոմորի դեպքում բռնի տեղահանություն չի եղել։ Հակառակը՝ ռուսներն ուկրաինացիներին թույլ չեն տվել զանգվածաբար ու կազմակերպված լքել տները, հեռանալ։ Մեր դեպքում փաստացի կորցրել ենք հայրենիքի մեծ հատվածները։ Հոլոդոմորի պարագայում հայրենիքի կորուստ չի եղել։ Ուկրաինայի խորհրդարանում մի քանի անգամ փորձել են օրակարգ բերել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի նախագիծ, վերջին անգամ՝2020-ին, սակայն բոլոր դեպքերում այն չի ընդունվել։ Իսկ Հոլոդոմորի մասին ՀՀ ԱԺ բարձր ամբիոնից խոսելու փորձ չի եղել։ Սա ամենախայտառակ տարբերությունն է։

Կարճ ասած՝ մենք միայնակ չենք ազգային ողբերգությունների հարցում։ Մեր բախտակից ուկրաինացիները ևս նման ողբերգություն են ունեցել, որի 7,5 մլն զոհերի հիշատակը վառ են պահում։ Ամոթալի է, որ ազգային ողբերգությունների միջով անցած հայ ժողովրդի ընտրյալ իշխանությունն այսօր չի ճանաչում իր բախտակից ուկրաինացիների համանման ազգային ողբերգությունը։ Սա նշանակում է, որ մարդասիրական խիզախություն չունենք, Հայաստանն աշխարհի հետ համահունչ չէ, մնում է ռուսական հակաքաղաքակրթական, հակամշակութային գոտում, դրանից բխող աղետալի հետևանքներով հանդերձ։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան