Ուղիղ եթեր
Ներքին Միտք 5 ամիս առաջ - 12:27 02-01-2026

Մերկասառույցի դեմ պայքարը պահանջում է ավելի շատ ջանք, քան դրոններով շոու կազմակերպելը. քաղաքագետ

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը տելեգրամի էջում անդրադարձել է քաղաքապետարանի հայտարարությանը, որ ջերմաստիճանի սպասվող անկման պարագայում կա մերկասառույցի վտանգ, ուստի հորդորում են մեքենաները դուրս բերել միայն խիստ անհրաժեշտոության պարագայում: Քաղաքագետը տարակուսում է, որ 21-րդ դարում մերկասառույցը քաղաքապետարանի համար անհաղթահարելի խոչընդոտ է, և քաղաքում դրա դեմ պայքարի միջոցներ չկան:

Տեղադրում ենք Հակոբ Բադալյանի գրառումը.

Անհասկանալի է: Երեւանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածում, թե ջերմաստիճանի սպասվող անկման պարագայում կա մերկասառույցի վտանգ եւ հորդորում է մեքենաները դուրս բերել միայն խիստ անհրաժեշտոության պարագայում:

Այսինքն 21-րդ դարում չկա՞ քաղաքում մերկասառույցի դեմ պայքարի միջոց եւ մերկասառույցը քաղաքապետարանի համար անհաղթահարելի խոչընդոտ է՞:

Քաղաքային իշխանության խնդիրը մերկասառույցի վտանգի մասին քաղաքացիներին ավետելը չէ, այլ մերկասառույցի վտանգը չեզոքացնելը:

Ինչ խոսք, մերկասառույցի դեմ պայքարը պահանջում է ավելի շատ ջանք, քան օրինակ հանրությանը դրոններով շոուներ կազմակերպելը եւ դրանով տպավորություն գործելու փորձերը: