Ներքին 9 ամիս առաջ - 11:04 02-01-2026

Թթուջուր-Նավուր  ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը փակ են բոլոր տրանսպորտային միջոցների համար

Հունվարի 2-ին՝ ժամը 10:35-ի դրությամբ, Սպիտակ-Գյումրի, Նորավան-Լծեն-Տաթև, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ «Զանգերից» դեպի Սիսիան ավտոճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը փակ են բոլոր տրանսպորտային միջոցների համար։

Սևան-Ծաղկունք-Դդմաշեն ճանապարհը դժվարանցանելի է բքի պատճառով։

Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Տաշիրի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի, Վանաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Աշտարակի, Թալինի, Արթիկի, Անիի, Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Վանաձորի, Ստեփանավանի, Տաշիրի, Թումանյանի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Գավառի, Ճամբարակի, Արտաշատի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Մեղրու տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Միջպետական և հանրապետական մյուս ավտոճանապարհները բաց են:

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
20:38 Մեր խորհրդարանը երկրում տիրող բարքերի անողոք հայելին է. Դավիթ Անանյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին
22:57 Գյումրիում վթարային ջրանջատում է
23:41 Ինչ է թաքցնում ձեր քսակը. գիտնականները ցույց են տվել, թե ինչ կա իրականում թղթադրամների վրա