Ուղիղ եթեր
Սպորտ 5 ամիս առաջ - 18:13 31-12-2025

Ծառուկյանը պատասխանել է Շարա Բուլետի ռևանշի ցանկությանը․ ի՞նչ պայման է առաջարկում հայ մարտիկը

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանը արձագանքել է Շարաբուտդին Մագոմեդովի (առավել հայտնի որպես Շարա Բուլետ)՝ ռևանշ մենամարտ անցկացնելու ցանկությանը։

Մարզիկների միջև գրեփլինգի գոտեմարտը կայացել է Երևանում՝ HYPE FC պրոմոուշենի հովանու ներքո։

Մրցավեճից հետո Ծառուկյանը հստակեցրել է այն պայմանները, որոնց դեպքում պատրաստ է կրկին մրցասպարեզ դուրս գալ.

«Եթե Շարան ռևանշ է ցանկանում, կարող ենք անցկացնել 10 րոպեանոց գոտեմարտ՝ միայն ցավեցնող կամ խեղդող հնարքներով (submission only), որպեսզի հաղթողը միանշանակ որոշվի և այլևս ռևանշի կարիք չլինի»։

Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 30-ին, մարտիկների միջև կայացած դիմակայությունը նույնպես անցել էր «մինչև հանձնվելը» կանոնակարգով, սակայն սահմանափակված էր 6 րոպե տևողությամբ։ Քանի որ հատկացված ժամանակում մարզիկներից ոչ մեկին չէր հաջողվել ժամանակից շուտ ավարտել գոտեմարտը, մրցավարները գրանցել էին ոչ-ոքի արդյունք։