Սպորտ 9 ամիս առաջ - 00:48 31-12-2025

Արման Ծառուկյան-Շարա Բուլետ մենամարտն ավարտվեց ոչ-ոքի

Արման Ծառուկյանի և Շարա Բուլետի միջև մենամարտն ավարտվեց ոչ-ոքի:

Շարա Բուլետը մենամարտից հետո շնորհակալության խոսք ասաց՝ նշելով, որ ռևանշ է ուզում:

Արման Ծառուկյանը ևս շնորհակալություն հայտնեց երկրպագուներին, կազմակերպիչներին և Շարա Բուլետին:

Հիշեցնենք, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվում էր UFC մարտիկ Արման Ծառուկյանի մենամարտի երեկոն:

Hype Fighting առաջին մրցաշարում խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանը մրցում էր ռուսաստանցի Շարա Բուլետի հետ: Մենամարտը անցկացվեց գրեփլինգի կանոններով:

Դեկտեմբերի 29-ին մրցակիցները կշռվել էին: Երկուսն էլ 84 կգ են։

Արման Ծառուկյանը կշռման արարողության ժամանակ Շարա Բուլետին Երեւանում բնակարան է խոստացել իրենց հաղթելու դեպքում: Ռուսաստանցի մարտիկն էլ Արման Ծառուկյանին խոստացել է նվիրել իր ձեռքի Rolex ժամը, եթե հայ մարտիկն իրեն հաղթի:

Հավելենք, որ Արման Ծառուկյանը բնակարան նվեր ստացավ Երևանում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում