Ուղիղ եթեր
Արտաքին 5 ամիս առաջ - 17:06 30-12-2025

Լուկաշենկոն Նոր Տարվա նախօրեին ներում է շնորհել 22 դատապարտյալի

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ներում է շնորհել 22 դատապարտյալի, հայտնում է Բելառուսի ղեկավարի կայքը։

«Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Նոր Տարվա նախօրեին ներում է շնորհել 22 հոգու։ Նրանցից 20-ը դատապարտվել են ծայրահեղական հանցագործությունների համար»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ ներում ստացած անձանցից 15-ը կանայք են, իսկ 7-ը՝ տղամարդիկ։ Ներվածներից 11-ն անչափահաս երեխաներ ունեն։

«Նրանք դիմել են պետության ղեկավարին՝ ներման համար, ընդունել են իրենց մեղքը և զղջացել իրենց գործողությունների համար»,- ընդգծվում է հայտարարության մեջ։

Ներման որոշումը նախագահն ընդունել է մարդասիրական նկատառումներից և նրանց ընտանիքների շահերից ելնելով, ինչպես նաև հաշվի առնելով ներված անձանց դրական վարքը։