Սպորտ 9 ամիս առաջ - 23:55 28-12-2025

Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը զբաղեցրին 38-րդ և 51-րդ հորիզոնականները

Քաթարի մայրաքաղաք Դոհայում ավարտվեց 2025 թվականի աշխարհի արագ շախմատի առաջնությունը: Այդ մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

Տղամարդկանց առաջնությանը մասնակցեցին 64 երկրների 247 շախմատիստներ, այդ թվում՝ 126 գրոսմայստերներ:

Հայաստանը ներկայացնող շախմատիստներից լավագույն արդյունքները ցույց տվեցին Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը, վաստակելով 8-ական միավոր և զբաղեցնելով, համապատասխանաբար՝ 38-րդ և 51-րդ հորիզոնականները:

Կանանց առաջնությունում հայ շախմատիստուհիներից լավագույն արդյունքը ցույց տվեց Լիլիթ Մկրտչյանը, որը վաստակեց 7 միավոր և կիսեց 15-րդ հորիզոնականը: Միայն լրացուցիչ ցուցանիշներով Լիլիթը զբաղեցրեց 29-րդ հորիզոնականը:։

Կայծակնային շախմատի առաջնությունը տեղի կունենա դեկտեմբերի 29-30-ը: Առաջին խաղային օրը կմեկնարկի Հայաստանի ժամանակով 15:00-ին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում