Սպորտ 9 ամիս առաջ - 20:07 26-12-2025

Կյանքը 0:5-ից հետո․ Մխիթարյանը բացահայտում է «Ինտերի» ներսում տեղի ունեցածը

«Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկության եզրափակիչում կրած ծանր պարտությունից հետո թիմի հոգեբանական վիճակի և այդ շրջանը հաղթահարելու մասին։

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում նեաձուրիները եզրափակիչում 0:5 հաշվով պարտվել էին ֆրանսիական ՊՍԺ-ին։

«Չպետք է մոռանանք այն ճանապարհը, որը մենք անցանք։ Մրցաշրջանը չափազանց երկար ու ծանր էր․ հաշվի առնելով նաև աշխարհի ակումբային առաջնությունը՝ մենք անցկացրել ենք 63 հանդիպում։ Քրիստիան Կիվուն թիմը գլխավորեց բարդ պահի, սակայն կարողացավ մեզ փոխանցել վստահություն ու էներգիա, որպեսզի թողնենք հետևում ՊՍԺ-ի դեմ խաղն ու նայենք առաջ։

Ֆուտբոլում հոգեբանական վերելքներն ու անկումները բնական երևույթ են։ Եզրափակիչում պարտվելուց հետո, իհարկե, մեծ հիասթափություն կար, բայց ժամանակի ընթացքում հասկացանք՝ եթե չկարողանանք ինքներս մեզ վերագտնել, ապագայում պարզապես չենք կարող պայքարել մեծ նպատակների համար»,- Մխիթարյանի խոսքերն է մեջբերում Cronache di Spogliatoio-ն։

Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն ընթացիկ մրցաշրջանում միլանյան գրանդի կազմում մասնակցել է 13 հանդիպման՝ դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ։

Armsport

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ