Ներքին 9 ամիս առաջ - 23:41 25-12-2025

2025 թվականի վերջին Թրամփը «կաղ բադ» է դարձել․ The Atlantic

2025 թվականի վերջին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կորցրել է իր ազդեցությունը և դարձել շատ ավելի պակաս նշանակալի՝ վերածվելով «կաղ բադի»: Այս մասին գրում են The Atlantic պարբերականի լրագրողները:

Նյութում նշվում է, որ Սպիտակ տուն վերադառնալուց հետո Թրամփի թիմը հրապարակել է ավելի քան 140 հրամանագիր, Կոնգրեսը գտնվում է վերահսկողության տակ, իսկ «ֆեդերալ բյուրոկրատիայի» զգալի մասը բարեփոխվել է։ Բացի այդ, ԱՄՆ նախագահին հաջողվել է իրեն ենթարկեցնել «ազդեցիկ ինստիտուտները», ասվում է տեքստում։

«Սակայն 2025 թվականի վերջին մոտենալուն պես Թրամփը շատ ավելի պակաս նշանակալի է թվում։ Նրա կուսակցությունը պարտություն է կրել վերջին ընտրություններում։ Նրա վարկանիշը նույնիսկ այն հարցերում, որոնք նրա այցեքարտն են՝ տնտեսություն, ներգաղթ, կտրուկ անկում է ապրել։ Թվում է, թե նա կորցրել է կապը այն ամենի հետ, ինչն ապահովել է ընտրություններում իր հաղթանակը և դրա փոխարեն կենտրոնացել է մանր և ինքնագովազդային նախագծերի վրա», - նշված է հոդվածում։

Հեղինակների կարծիքով՝ յուրաքանչյուր նախագահ երկրորդ ժամկետի ընթացքում վերածվում է «կաղ բադի», սակայն Թրամփը չափազանց արագ է այդպիսին դարձել։ Նա կենտրոնացել է Նոբելյան խաղաղության մրցանակ ստանալու ձգտման և շահավետ գործարար գործարքների վրա՝ շեշտը դնելով առաջին հերթին արտաքին քաղաքականության վրա, գրում են հեղինակները։

Մինչ այս Դոնալդ Թրամփը ցանկություն էր հայտնել, որպեսզի չեղարկվեն իր նկատմամբ «բացասաբար» տրամադրված ամերիկյան հեռուստաալիքների լիցենզիաները։ Նրա խոսքով՝ CBS, ABC և NBC հեռուստաալիքների երեկոյան շոուների հաղորդավարներին միավորում է «տաղանդի բացակայությունը, բարձր աշխատավարձերը և չափազանց ցածր վարկանիշները»։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան