Արտաքին 9 ամիս առաջ - 16:20 25-12-2025

Պուտինը շնորհավորել Է Թրամփին Սուրբ Ծննդյան առթիվ

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև հեռախոսազրույցը նախատեսված չէ հինգշաբթի օրը, սակայն Պուտինն արդեն շնորհավորել է Թրամփին Սուրբ Ծննդյան կապակցությամբ և շնորհավորական հեռագիր է ուղարկել նրան, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նրան հարցրել են, թե արդյոք Պուտինը պլանավորում է շնորհավորել Թրամփին Սուրբ ծննդյան տոնի առթիվ և արդյոք հինգշաբթի օրը նախատեսվում է հեռախոսազրույց անցկացնել նրանց միջև։ Հարցն առաջացել է այն պատճառով, որ Պեսկովը չի բացառել, որ օրվա երկրորդ կեսին Ռուսաստանի նախագահը կարող է որոշակի հեռախոսազրույց ունենալ։

«Անհնար է ենթադրել, որ Թրամփի հետ զրույցը կկայանա այսօր. դա այսօր տեղի չի ունենա։ Ամեն դեպքում, այս պահին դա նախատեսված չէ», - պատասխանել է Պեսկովը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ