Ներքին 9 ամիս առաջ - 14:34 23-12-2025

Բարձրաստիճան հոգևորականը հրապարակային ստախոսությամբ է զբաղվում․ Արսեն Բաբայան

Փաստաբան Արսեն Բաբայանը գրառում է կատարել՝ «Գևորգ եպիսկոպոս Սարոյանը Civic.am լրատվականի եթերում իրականությանը չհամապատասխանող պնդում է կատարել» վերտառությամբ․

«2025 թվականի դեկտեմբերի 19-ին «Civic.am» լրատվական կայքում հրապարակվել է «Եկեղեցին դարձել էր գործիք. այն, ինչ տեսա՝ ինձ այլընտրանք չէր թողնում. Գևորգ սրբազան» վերտառությամբ հարցազրույց, որի տեսագրության 03։45-03։55 րոպեների ընթացքում Գևորգ եպիսկոպոս Սարոյանը հայտնում է, թե Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող տեսաձայնագրության վերաբերյալ կատարվել և իրենց է ներկայացվել երկրորդ փորձաքննության եզրակացությունը։ Սրբազանն ուղիղ հայտարարել է՝ «(...) և ասեմ ավելին, երկրորդ փորձաքննությունն է ներկայացվել և նորից անհետևանք է մնացել (...)»:

Իմ կողմից, որպես Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի իրավունքների պաշտպան պաշտոնապես հարցում է կատարվել նախաքննությունն իրականացնողին, որին ի պատասխան ստացվել է պատասխան այն մասին, որ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող տեսագրությունների վերաբերյալ լրացուցիչ կամ կրկնակի փորձաքննություն նշանակելու մասին որոշում չի կայացվել։ Ասվածը նշանակում է, որ որևէ երկրորդ փորձաքննություն չի կատարվել, հետևաբար այն չէր կարող ներկայացվել որևէ մեկին, այդ թվում՝ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին։

Որպես հավատացյալ մարդ և իրավապաշտպան՝ մեծ ափսոսանք եմ հայտնում, որ բարձրաստիճան հոգևորականը հրապարակային ստախոսությամբ է զբաղվում։

Հ.Գ. 9. Քո հարևանի դեմ սուտ վկայություն մի՛ տուր»:

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
10:27 «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Naré-ն Էկոնոմիկայի նախկին նախարարի դուստրն է
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել