Ներքին 3 տարի առաջ - 23:02 13-03-2023

Արսեն Թորոսյանը ճիշտ չի արել, որ հրապարակային հայտարարություն է արել. ՔՊ պատգամավոր

«Նման դեպքերում և՛ լրագրողները, և՛ ոչ լրագրողնեը պետք է շրջանցեն այս թեմաները»։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը՝ անդրադառնալով Քովիդի համաճարակի հետ կապված գործի շրջանակներում ՀՀ ԱՆ նախկին նախարար Արսեն Թորոսյանի վերջին հայտարարություններին, թե իրեն հանիրավի մեղադրում են «վերադասի» թույլտվությունը նախապես չստանալով նախաձեռնողականություն ցուցաբերելու և իր պարտավորությունները կատարելիս ինքնուրույն որոշում կայացնելու համար։

«Քննություն է գնում, գործը կգնա դատարան։ Կարծում եմ, որ դատը բաց կլինի։ Կտեսնենք՝ դատախազներն ինչ են ասում, պաշտպաններն ինչ են ասում՝ կմեկնաբանենք։ Բայց այս փուլում գործընթացին խառնվելը սխալ եմ համարում»,-ասաց պատգամավորը։

Վիգեն Խաչատրյանը համոզմունք հայտնեց, որ Արսեն Թորոսյանը սխալ քայլ է արել՝ հրապարակային հայտարարություն անելով։

«Կարծում եմ, որ ճիշտ չի արել։ Պետք է խուսափեր նման բաներից։ Հրապարակային հայտարարությունները, կարծում եմ, որ նման դեպքերում օգտակար չեն և կարող են խանգարել քննությանը»,- ասաց նա։

Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք Հայաստանի Հանրապետության պետական ապարատը լավ է աշխատում, ՀՀ ԱԺ պատգամավորն ասաց, որ որևէ բան անթերի չէ։

«Ես չեմ կարծում, թե պետական ապարատում որևէ աշխատող այսօր կասի, թե ամեն ինչ լիարժեքորեն աշխատում է։ Միշտ էլ թերություններ են լինում, բացթողումներ էլ են լինում։ Նայած, թե լիարժեքորեն աշխատել ասելով ինչ նկատի ունենք»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
10:27 «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Naré-ն Էկոնոմիկայի նախկին նախարարի դուստրն է
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել

Ձեզ գուցե հետաքրքրի