Ներքին Միտք 9 ամիս առաջ - 23:11 22-12-2025

Քայլիստ Ռուբենն ու իր շեֆ Քըլըչը այսպիսի կապիկություններով փորձելու են համոզել, որ Երևան-Ստամբուլ չվերթը դարակազմիկ իրադարձություն է

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը.

Թե բա սրանով նաև կարգավորվում են հայ-թուրքական հարաբերությունները... Այդ մասին հայտնել է քայլիստ Ռուբենի շեֆը՝ Սերդար Քըլըչը...

Ինչպես և սպասելի էր, այսպիսի կապիկություններով փորձելու են մեր հանրության անգրագետ մասսային համոզել, որ Երևան-Ստամբուլ չվերթի իրականցումը "Թըրքիշ Էյրլայնս"-ի կողմից դարակազմիկ իրադարձություն է, այնինչ, Երևանը գրեթե միշտ էլ Ստամբուլի հետ ուղիղ կապ է ունեցել այլ ԹՈՒՐՔԱԿԱՆ ավիաընկերությունների շնորհիվ, բայց դա ոչ ոք չի ներկայացրել որպես շատ կարևոր իրադարձություն...

Հավելեմ, որ թուրքերի կապիկություններից մեկը լինելու է նաև հայ-թուրքական սահմանի բացումը երրորդ երկրների քաղաքացիների համար, որը հայաստանցիներին բացարձակ անհետաքրքիր է, քանի որ ինձ համար բացարձակ միևնույն է, թե Իգդիրից Մարգարայով ինչ-որ մի, օրինակ՝ ուզբեկ կամ ֆիլիպինցի կանցի... Մեզ ի՛նչ... Հաջորդը կլինի Անիի պատմական կամրջի վերանորոգումը, որը Անկարան ներկայացնելու է որպես շատ մեծ զիջում թուրքերի կողմից և նվեր Հայաստանին...

Այնինչ, այդ կամուրջը Թուրքիայի տարածքում է և ունի ընդամենը պատմամշակութային նշանակություն...

Քըլըչն ու իր Ռուբենը այլ կապիկություններ էլ կնախաձեռնեն միամիտ ու անգրագետ մասսաներին համոզելու, թե այդպիսի մանկամիտ քայլերով են վերականգնվում հայ-թուրքական հարաբերությունները...

Իսկ իրականում հայ-թուրքական հարաբերությունները ԵՐԲԵՔ չեն լավանա, մինչև Բաքուն չհասնի Անկարայի գլխավորությամբ իրենց ուզածին՝ Հայաստանի թուրքացմանը և հետագայում կործանմանը...

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով