Ներքին 9 ամիս առաջ - 16:10 20-12-2025

«Հայաթ պրոջեքթի» պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը արձագանքել է «Օձի լեզու» հաղորդման ժամանակ հնչեցրած հայտարարություններին

Հայտնի պրոդյուսեր, Գյումրու ավագանու անդամ Ռուբեն Մխիթարյանը արձագանքել է «Հայաթ պրոջեքթ» խմբի մասին տարբեր քննարկումներին։

«Օձի լեզու» հաղորդման ժամանակ հաղորդավարները խոսել են, որ խմբի անդամները հաճախ բոյկոտում են, քանի որ բավարար հոնորար չեն ստանում, և խորհուրդ են տվել նրանց դուրս գալ խմբից և առանձին ներկայանալ։

Ի պատասխան այս ասեկոսեներին՝ պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել։

«Հարգելի ընկերներ: «Օձի լեզու» ծրագրում հնչած կարծիքները ես կարող եմ հարգել ու կարող եմ շատ հանգիստ լսել, քանի որ հնչեցնողները ոլորտի մարդիկ են, «շարքային ստատուսչի, կամ քոմենթչի» չեն, բայց այդ կարծիքը ընդունել, կամ չընդունելը նույնպես իմ գործն է, համաձայնվել, կամ չհամաձայնվելը նունպես:

«Հայաթ պրոջեքթի» մասին ուղիղ 1 տարի է ով ինչ ասես խոսում է, ես երբեք ոչ մի խոսակցության չեմ անդրադարձել, քանի որ գետնի վրա, իրական կյանքում խումբը շարունակում է իր համերգային գործունեությունը ու եթե դուք իրոք անհանգստանում եք Հայաթի մասին, ապա համեցեք ամեն շաբաթ նրանց համերգներին Գյումրիում և Երևանում: Ես հասկանում եմ, որ շատերն են ցանկանում, որ սկանդալներով հարուստ լինի հայկական շոուբիզնեսը, բայց մենք մեր մասով այդ «հաճույքը» իրենց չենք պատճառի:))

Հ.Գ. Եվ ևս մեկ բան: Ունենալու՞ է Հայաթը նոր երգեր ու տեսահոլովակներ: Իհարկե այո: Ե՞րբ:)) Դա էլ արդեն մեր գործն է. հենց այնպես, ինչպես եղել է մեր գործը վերջին 5 տարիների ընթացքում: Մենք ձեզի սիրենկԳը, անկախ ամեն ինչից:))»։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան