Արտաքին 3 տարի առաջ - 21:55 14-11-2022

Իրանի ԱԳՆ խոսնակը արձագանքել է Ալիևի հայտարարություններին

Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին իր հերթական ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է հատկապես վերջին շաբաթների ընթացքում ադրբեջանական քաղաքական և տեղեկատվական դաշտում հակաիրանական հայտարարությունների աճին։ Այս մասին տեղեկացնում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը։

Քանանին մեկնաբանել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարություններին, որոնց համաձայն Իրանի թյուրքալեզու բնակչությունը կտրվել է Ադրբեջանից։

Քանանին իր խոսքում հիշեցրել է, որ անցած շաբաթ Իրանում Ադրբեջանի դեսպանին այս առիթով հրավիրել են Իրանի ԱԳՆ, որտեղ նրան բողոքի նոտա են հանձնել։

«Իրանի քաղաքականությունը հիմնված է բարիդրացիության և հարևան երկրների հետ համագործակցության ընդլայնման վրա։ Ադրբեջանն այս հարցում բացառություն չէ, բայց ոչ ոք իրավունք չունի սխալ մեկնաբանել Իրանի այս քաղաքականությունը։ Նման «աննշան քամիներից» Իրանի դիրքորոշումն ավելի էմոցիոնալ չի դառնում, հետևաբար, ոչ ոք չպետք է Իրանի լռությունն ու համբերությունը ընկալի որպես թուլություն»,- ասել է Քանանին։

Նա հավելել է, որ Ադրբեջանի նկատմամբ Իրանի կողմից փոխադարձ գործողությունների լռությունը կամ բացակայությունը Թեհրանի պատիվն է։ Քանանին ընդգծել է, որ տարածաշրջանի երկրների պատմությունը թափանցիկ է և չի կարող խեղաթյուրվել՝ խորհուրդ տալով Բաքվի իշխանություններին ճիշտ ուսումնասիրել պատմությունը։

«Մենք կարծում ենք, որ տրիբունաներից և լրատվամիջոցներից խնդիրների մասին բարձրաձայնելը և տրտնջալը չեն օգնում երկու երկրների հարաբերություններին։ Մենք Ադրբեջանի հետ երկխոսության տարբեր կառույցներ ունենք, և մենք կարող ենք ամեն ինչ քննարկել դիվանագիտական ​​շրջանակներում»,- ասել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը։

Վերջինս կրկին անդրադարձել է տարածաշրջանում արտաքին ուժերի առկայությունը՝ նշելով, որ նրանց դերը հարևանների հետ հարաբերություններում միշտ բացասական է եղել։






Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
13:56 Արթիկի 31/12 ընտրատեղամասում 2 հոգով են մոտենում քվեախցիկին․ ահազանգ
13:34 Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավոր
10:14 Վթարից տուժած 5 երեխաներից 2-ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա
09:11 Հայաստանը հաղթել է «Մանկական Եվրատեսիլ 2026» մրցույթում
14:37 Արթիկի նախկին ավագանու ՔՊ-ական անդամը քվեարկելուց հետո չի հեռանում ընտրատեղամասի տարածքից
18:53 ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ին մատակարարել այնքան դիզել, որքան իրենց անհրաժեշտ կլինի․ Նովակ