Ուղիղ եթեր
Ներքին 5 ամիս առաջ - 10:14 20-12-2025

Երբ կբացվի հայ-թուրքական սահմանը 3-րդ երկրների քաղաքացիների համար․ ՀՀ ԱԳՆ-ի պատասխանը. Sputnik Արմենիա

Երրորդ երկրների քաղաքացիների համար հայ-թուրքական սահմանի բացման հստակ ժամկետ դեռ չկա։ Այդ մասին է վկայում ՀՀ ԱԳՆ–ի հաղորդագրությունը` ի պատասխան Sputnik Արմենիայի պաշտոնական հարցման։

Ավելի վաղ «Bloomberg» գործակալությունը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Թուրքիան դիտարկում է առաջիկա վեց ամիսների ընթացքում Հայաստանի հետ ցամաքային սահմանի բացման հնարավորությունը: Միևնույն ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան պատրաստ է 2026 թվականին Երևանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում «խորհրդանշական քայլերի» գնալ:

Sputnik Արմենիան հարցում էր ուղարկել ՀՀ վարչապետի աշխատակազմ՝ խնդրելով գնահատել հայ-թուրքական հարաբերությունների ներկա փուլը, նախանշել սահմանի, առաջին անցակետի բացման հնարավոր ժամկետները, ինչպես նաև ակնկալվող տնտեսական էֆեկտը։ Բացի այդ, մենք հետաքրքրվել էինք` արդյոք նախապատրաստվում են Թուրքիայի նախագահի հայաստանյան հնարավոր այցին։

Ի պատասխան ԱԳՆ-ն հայտնել է, որ նշված հարցադրումների կապակցությամբ եղել են մի շարք հրապարակային անդրադարձներ` մատնանշելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի` դեկտեմբերի 9-ի ելույթը, ԵԱՀԿ նախարարական հանդիպման և «Օրբելի. խաղաղության և բազմակողմ համագործակցության կառուցում» միջազգային համաժողովի ժամանակ արտգործնախարար Արարատ Միրզոյանի ելույթները: Թուրքիայի նախագահի հնարավոր այցի և 2026 թվականի մայիսին Եվրոպական քաղաքական հանրության գագաթնաժողովին մասնակցելու հարցը գերատեսչությունն առաջարկել է դիտարկել վարչապետի` նոյեմբերի 4-ի ելույթի, ինչպես նաև Ազգային ժողովում հոկտեմբերի 27-ին ԱԳ նախարարի տված պատասխանների համատեքստում։

Այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ակնկալում է գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Թուրքիայի առաջնորդի այցը Երևան։ ԱԳՆ-ում հավելել են, որ նոր զարգացումների մասին կապահովվի հանրային իրազեկում:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան